Խոշոր ավտովթար` Տավուշի մարզում. կա վիրավոր
Երեկ՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Ավագյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճամփեզրի թափված քարերի կույտին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: