Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ․ ԲԴԽ նախագահի կինն այսօր չի հարցաքննվել

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինն այսօր չի հարցաքննվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ նշելով, որ սպասում են ծանուցագրին։ Խնդիրն այն է, որ ԲԴԽ նախագահի կինը հեռախոսով էր հրավիրվել, ինչին ի պատասխան ասել են, որ ծանուցագրի պայմաններում միայն կգնան հարցաքննության։

Հիշեցնենք, որ երկու օր շարունակ ԱԺ-ում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, որի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրենց հարցերը պետք է ուղղեին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ կապված Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հետ, սակայն հարցերը հիմնականում քաղաքական բնույթի էին և վերաբերում էին ԲԴԽ նախագահի ավելի վաղ արված հայտարարությանը։ ԱԺ պատգամավորների նման վարքագիծը մասնագիտական հանրության շրջանում դիտարկվեց որպես ուղիղ ճնշման փորձ՝ Վարդազարյանի նկատմամբ, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ նրա կինը հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության։

Վարդազարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հարցաքննության կգնան ծանուցագրի պայմաններում։

Հարցին՝ արդյո՞ք բանավոր կարգով տեղեկացրել են, թե ինչ գործի շրջանակներում և ինչ կարգավիճակով են հրավիրել հարցաքննության, Վարդազարյանը պատասխանեց.

«Ոչ, նույնիսկ ինձ թույլ չեմ տվել հարցնել բանավոր կարգով, որովհետև օրենքը նման ընթացակարգ չի նախատեսում։ Ամենը լինելու է գրավոր և թափանցիկ, իհարկե այն մասով, որը նախաքննության գաղտնիք չի հանդիսանում։ Եթե ասում են հարցաքննության, ենթադրում եմ՝ վկա»։

Ինչ վերաբերում է իր նկատմամբ ճնշումներին և շրջանառվող լուրերին առ այն, որ ԲԴԽ նախագահի դեմ արշավը կազմակերպվել է Գագիկ Ջհանգիրյանի կողմից, Վարդազարյանը նշեց, որ չի կարծում, որ այդ արշավը կազմակերպված լիներ Գագիկ Ջհանգիրյանի կողմից։

«Սա նրա կալիբրը չէր, իսկ որ սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ»,- նշեց Վարդազարյանը։

Իսկ թե ինչով է պայմանավորված իր նկատմամբ ճնշումները՝ Վարդազարյանը նշեց, որ հիմա դժվարանում է պատասխանել, քանի որ քանի որ շատ ծանր երկու օր է ունեցել։

«Հիմա չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել, երբ մտքերս կժողովեմ, մամուլի ասուլիս կհրավիրեմ և կպատասխանեմ նաև այդ հարցին։ Երևի թե՝ այդ հարցի շուրջ կլինի իմ մամուլի ասուլիսը»,- հայտնեց Վարդազարյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով ԱԺ խորհրդին դիմելուն, Վարդազարյանը հայտնեց, որ դեռևս պաշտոնապես չի դիմել, բայց քանի որ հայտարարել է, այսօր փորձել է որոշ գրառումներ կատարել, բայց դեռ չի դիմել։ Վարդազարյանի խոսքով՝ դեռևս ժամանակ ունի և օրենքով նախատեսված ժամկետում միանշանակ կդիմի։

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը երեկ ԱԺ-ում, մատնացույց անելով Ռուբեն Վարդազարյանին, դիմել է «Իմ քայլը» խմբակցության և ասել. «Այս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ։ Ձեր իշխանության օրոք է նշանակվել։ Այսինքն՝ ոչ թե դատական համակարգում այս մարդու վաստակն է գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր է եղել, անհասկանալի պատճառով այս պատուհասը դատական համակարգի գլխին եք բերել»։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ արձագանքել է ՝ նշելով, որ իր անձի նկատմամբ պատգամավորի վիրավորական արտահայտությունները հետևանք են ունենալու․ «Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի առաջին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ կետը, 70-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Դատավորների էթիկայի կանոնների 3-րդ կանոնն ինձ զսպում են, որ ձեզ չպատասխանեմ ձեր իսկ բառապաշարով։ Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք։ ԱԺ խորհրդին են դիմելու՝ ձեզ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Մեծ հաճույքով ձեզ կպատասխանեի, բայց ավաղ պարտավոր եմ մնալ կոռեկտության սահմաններում»,- հայտարարել է ԲԴԽ նախագահը։

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan