ԲՀԿ-ական պատգամավորները հանդիպում են Գագիկ Ծառուկյանի հետ
Դիտել նաև
Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան
Արևմուտքը թուլափայով գնում է Հայաստանը Անկարային նվիրելու համար
Արևմուտքը թուլափայով գնում է Հայաստանը Անկարային նվիրելու համար․ Գագիկ Համբարյան
Կորուստ՝ Միհրան Ծառուկյանի ընտանիքում
ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի որդին ազատվել է ԱԱԾ մեկուսարանի պետի պաշտոնից. Փաշինյանը մարդկային ոչինչ չի ներում, անգամ իր մոլեռանդ զինակցին
168.am–ի ունեցած տեղեկությունների համաձայն, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այս պահին գնում են Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման։ Նշենք, որ թեպետ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատեց, որ նախատեսվում է Փաշինյան-Ծառուկյան հանդիպում, սակայն ԲՀԿ-ական պատգամավորները մինչև այս պահը դեռ չգիտեն` կայանալո՞ւ է հանդիպումը, թե՞ ոչ, և ի՞նչ բովանդակություն է այն ունենալու։ Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տեղյակ չէ՝ Գագիկ Ծառուկյանը հանդիպելո՞ւ է Փաշինյանի հետ, թե՞ ոչ: