Արցախի տարածքից հայտնաբերված չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում. Արցախի ԱԻՊԾ
Դիտել նաև
Անհետ կորած դեռահասները գտնվել են. ԱԻՊԾ
Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Մարտակերտում. ԱԻՊԾ
Աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում. ԱԻՊԾ
Որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականի շրջանում. ԱԻՊԾ
Որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի և Ջրականի շրջաններում. ԱԻՊԾ
Արցախի տարածքից հայտնաբերված չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ։
«Տեղեկացնում ենք, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի եւ Մարտակերտ քաղաքների, Մարտունու շրջանի Ննգի, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան, Փառուխ, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի հարակից գյուղերի մոտակայքում:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում:
Տեղեկատու հեռախոս՝ 911»,- ասվում է Արցախի ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ։