Ու երբ սկսես մտածել, մենք միասին կհաղթենք թուրքին. Հայտնի ռեժիսորն արձագանքել է մի անձնագրով հպարտ քաղաքացու
Դիտել նաև
Փաշինյանը հայ ժողովրդի և մեր անկախ պետականության «դատավճիռն» է․ Մհեր Մելքոնյան
ՔՊ-ականները լուրջ հիստերիայի մեջ են ընկել. Մհեր Մելքոնյան
«Առկա քարտեզներից ոչ մեկը Փաշինյանին ու իր թուրք-ադրբեջանական տերերին ձեռք չի տալիս»․ Աննա Մկրտչյան
«Պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ էս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի»․ Աննա Մկրտչյան
Արեն Մկրտչյանը ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում
Մի անձնագրով հպարտ քաղաքացի «Իշխանություն» ֆիլմի թիզերի տակ գրում ա «Մեկ ա դուք պարտված եք»: Հայը հային: Լավ...
Համաձայն եմ: Մենք պարտվեցինք սկզբից քեզ, հայի քո տեսակին, հետո թուրքին:
Համաձայն եմ: Դու ունես առաջնորդ-հերոս, քո լեզուն ու միտքը հասկացող: Իսկ մենք առաջնորդ-հերոս չունենք:
Երկիրը քոնն ա: Վայելիր քանի կարող ես:
Ու երբ ինձ հայհոյելով կգնաս իմ ֆիլմի տոմս կգնես( չկասկածես), դու կսկսես մտածել (չկասկածես): Գուցե ավելի բարի դառնաս, սկսես սիրել երկիրդ:
Իսկ երբ սկսես մտածել` դա կլինի իմ հաղթանակը բարեկամս:
Գիտե՞ս որն է մեր տարբերությունը` ես կարող եմ ստիպել քեզ մտածել, բայց դու չես կարող ստիպել ինձ չմտածել:
Ու երբ սկսես մտածել, մենք միասին կհաղթենք թուրքին:
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից