Նիկոլի 6-ամսյա ժամկետը և ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ կետ առ կետ Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով հավակնություններ ունի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ Իսկ ես ասում եմ, որ այդ պատերազմում կարելի էր առնավազն չպարտվել և կապիտուլյացիայի չենթարկվել. Արշավիր Ղարամյանը՝ Արմեն Սարգսյանին
13
Այս գեղցի սրիկայի տեղը ոչ թե քաղաքական դաշտն է, այլ ռազմական տրիբունալի ամբաստանյալի աթոռը. Տեսանյութ Ալիևը չի բացառել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումն ու կոչով դիմել Հայաստանի քաղհասարակությանը Նիկոլի թրքացման պատճառները և Հայաստանի վերջին շանսը «Քարվաճառը, Քաշաթաղը, ինչպես նաև Ակնայի շրջանի մի մասը վերադարձրել ենք առանց գեթ մեկ կրակոցի». Ալիև Ազգային ժողովի հերթական նիստերն են. օրակարգում 33 հարց է, այդ թվում Դատական օրենսգրքի փոփոխությունները. Ուղիղ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՀՀ ՄԻՊ Անդրանիկ Թևանյան. Քաղաքականության անբարոյական կողմն ու մեր անելիքը Փաշինյանն ուղղում է փոխկապը և իր «շպարգալկան» ՌԴ նախագահի հետ հանդիպման համար. Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպման չհրապարակված կադրեր. Տեսանյութ Ի՞նչ քաղաքական առևտուր են սկսել Միացյալ նախանգներն ու Ադրբեջանն` Արցախի շուրջ Արմեն Սարգսյանը կրկին ատամ՞մ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանին Պատերազմ Արցխում
Սահմանադրական դատարանի վճիռը՝ Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարման վերաբերյալ դիմումի մասին Այս գեղցի սրիկայի տեղը ոչ թե քաղաքական դաշտն է, այլ ռազմական տրիբունալի ամբաստանյալի աթոռը. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը բժշկի ցուցումով քովիդ թեստ է հանձնել, դատական նիստը հետաձգվեց Կրեմլը հաստատել է՝ Պուտինն ու Ալիեւը քննարկել են հայտնաբերված «Իսկանդեր Մ»-ի մնացորդների հարցը Կառուցելով հարաբերություններ․ Ռուսաստանի Դաշնություն Ադրբեջանն ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն. ՀՀ ԱԳՆ ԱԱԾ-ն վերջապես վերադարձրեց համակարգիչս ու հեռախոս Նիկոլի 6-ամսյա ժամկետը և ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ կետ առ կետ Ակնհայտ է, որ այն ժամանակվա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այսօրվա հաշտեցման գործընթացների միջև ընդհանուր ոչինչ չկա Խոշոր չափերով հոգեմետ նյութի ապօրինի շրջանառության գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է Նարեկ Սարգսյանը կալանավորվել է Լավրովն ու Զարիֆը կարևորել են ԼՂ խնդրի տևական կարգավորումը Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով հավակնություններ ունի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Մենք պետք է հասկանանք, որ բոլորս մի նավում ենք, եթե այն խորտակվի, կխորտակվենք բոլորս, իսկ Փաշինյանը կարողանում է թիավարել այդ նավը․ իմքայլական պատգամավոր. Տեսանյութ Նիկոլը ընտրությունները կվերածի կատակերգության. Անդրանիկ Միհրանյանի ասուլիսը. Տեսանյութ Արցախի անհետ կորած հերոսի հորեղբայրն այնքան էր վրդովվել, որ համայնքում ուզում է արգելել ընտրությունը. Տեսանյութ Իմքայլականներ, ձեզ պետք էր, որ Ալիևը հայ զինվորի խրտվիլակ սարքեր, ցցեր Բաքվում, որ նո՞ր հասկանայիք «կառուցողական» դեգենռատի բարբարոս լինելը «0,5» Հովի՛կ, հիմա Իլհամի դեմքի ինչո՞վ ես ուրախանում Իլհամ կեղծարարը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր ո՞ր սուտն է ավելի «ճիշտ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Տեղեկություններ կան, որ բնակիչների համար գազի գինը կբարձրանա, ի՞նչ եք պատրաստվում անել. Թագուհի Թովմասյան. Տեսանյութ Ինչքան էլ ուզենան սաղավարտների տերերին հայ պատկերացնել, չեն կարողանալու Ոստիկանությունը՝ Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի մասին է՜յ, դու քանի՞ գլխանի ես, որ զոհված, անհայտ կորած ու սահման պահող զինվորի ծնողի հետ այդ տոնով ես խոսում Սթափվեք, թուրքը չի հրաժարվել հայերի ցեղասպանության իր երազանքից Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում Ալիևը չի բացառել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումն ու կոչով դիմել Հայաստանի քաղհասարակությանը Նիկոլի թրքացման պատճառները և Հայաստանի վերջին շանսը Սյունիքի մարզում շարունակվում են 2 օր առաջ կորած բնակչի որոնողական աշխատանքները Նիկոլաթուրքերի ամեն նոր նշանակման հետ մտածում ես. «Սրանք հասան дно-ին...» Զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ է իրականացնում Մարտակերտի, Ասկերանի և Ստեփանակերտի հարակից տարածքներում «Քարվաճառը, Քաշաթաղը, ինչպես նաև Ակնայի շրջանի մի մասը վերադարձրել ենք առանց գեթ մեկ կրակոցի». Ալիև Այ մարդ, էսքան անամոթություն սրանց որտեղի՞ց Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 726 նոր դեպք, մահացել է 24 մարդ Հարյուրավոր երիտասարդներ ցանկացել են գալ պատերազմ, բայց սահմանը փակ է եղել. Զոհրաբյան. Տեսանյութ Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Գոռ Ծառուկյանը 2017-2020թթ. պետական պարտքն աճել է 27 տոկոսով Ալիևը խորապես թքած ունի, թե ինչ արձագանք ա ստանում իր «ռազմական հանցագործությունների պուրակը» դրսում Խաղաղություն չեն մուրում, պարոնայք. Գոռ Գևորգյան. Տեսանյութ Այո՛, Ադրբեջանն ու Թուրքիան թշնամի են. Արման Աբովյան. Տեսանյութ Ապրիլյան պատերազմի պատասխանատուներից մեկը՝ Արշակ Կարապետյանը նշանակվեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում Իշխանությունների կողմից քարոզվող խաղաղությունը կարող է մեր ազգային խայտառակությունը դառնալ Ազգային ժողովի հերթական նիստերն են. օրակարգում 33 հարց է, այդ թվում Դատական օրենսգրքի փոփոխությունները. Ուղիղ Տարածաշրջանային սպառնալիքները նոր՝ ոչ ստանդարտ լուծումներ են պահանջում. Տիգրան Աբրահամյան. Տեսանյութ Հիշեք.ձեր գահավիժումից հետո` Երևանում, բաց երկնքի տակ նման թանգարան հաստատ կառուցվելու է Հայաստանում Նիկոլն ու ալիևը, համատեղ ուժերով, փորձարկում են Հայ ժողովրդի համբերությունն ու թրքասիրության աստիճանը Հին Չինաստանի ռազմական տեսաբան և փիլիսոփա Սուն Ցզին մեր հակառակորդ երկրի ղեկավարին կասեր՝ «Մի ճնշեք հուսահատ թշնամուն» Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը համառորեն չի նկատում, որ Փաշինյանը պահանջատիրության հարցը հօգուտ թուրքերի է լուծում՝ աշխատելով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ. Տեսանյութ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում

Վիրավոր զինծառայողի մայրը վատ վերաբերմունքի պատճառով մարզպետարանին է վերադարձրել ստացած օգնությունը

Արցախի պատերազմին մասակից վիրավոր զինծառայողներն անտեսված վիճակում են հայտնվել, նրանք մնացել են իրենց դարդի, ցավի, վերքերի ու ֆինասական դժվարությունների հետ մեն-մենակ։

Պայմանգրային զինծառայող Ռուբեն Ռուբենյանն ընտանիքի հիմնական աշխատողն էր, Արտաշատ քաղաքում ապրում է վարձով մոր և եղբոր հետ։ Մինչ պատերազմը նա զինծառայողի աշխատանքին զուգահեռ շինարարություն ու այլ աշխատանքներ էր անում՝ընտանիքի հոգսերն ու առողջական խնդիրներ ունեցող կրտսեր եղբոր դեղերի գումարը հոգալու համար։

Ռուբենը հույս ուներ մի քանի տարուց սեփական տանիքն ունենալ։ Բայց պատերազմն ու դրա ընթացքում ստացած վիրավորումը, վիրահատությունն ու դրան հաջորդած առողջական խնդիրները փոխեցին ընտանիքի առաջնահերթությունները։ Նա աջ ոտքի ազդրի շրջանում վիրավորում է  ստացել հոկտեմբերի 20-ին Որոտանում (Կուբաթլու), վիրահատվել Գորիսում, ապա տեղափոխվել Երևան։

Ռուբենի մոր՝ տիկին Էլիզայի հրատապ խնդիրն այս պահին որդիների դեղերի ու բուժման ապահովումն է, տան վարձի վճարումը, բանկերից վերցրած վարկերի՝ ժամանակին մարումը։
«Արդշինբանկ»-ը որևէ կերպ չի ընդառաջել ընտանիքին, չի սառեցրել գոնե տոկոսադրույքների վճարումը։

Օրավճարով աշխատող կինն այս օրերին հաճախ է հուսահատության գիրկն ընկնում. պարտքերն ու խնդիրներն ավելանում են, օգնելու ձեռք մեկնող պետությունն ուշանում է կամ առհասարկ չի էլ գալու։

Պայմանագրային զինծառայողի աշխատավարձը տալիս են կիսատ-պռատ՝ Ռուբենն էլ չի հասկանում, թե ինչու ու ինչպես են այդպես վճարում իրեն։ Դիմել են  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 500 հազար դրամ աջակցությունն ստանալու համար, երկու անգամ մերժել են, ամեն անգամ մի նոր տեղեկանք ու թուղթ են ուզում հենակներով  դժվարությամբ տեղաշարժվող զինվորից։

 

«Ես ո՞նց կարող եմ ամեն անգամ տաքսիով հասնել Զոդ, ստանալ պահանջվող տեղեկանքը, հետո բերել հասցնել պաշտպանության նախարարություն։ Կարելի է չէ՞ պահանջվող փաստաթղթերի ցանկը միանգամից ասել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է  վիրավոր զինծառայողի մայրը՝ հոգնած տարատեսակ բյուրոկրատական քաշքշուկներից։

Դժվարություններից, ֆինանսական խնդիրներից առավել շատ տիկին Էլիզային բարկացրել ու վիրավորել են Արարատի մարզպետարանի՝ աջակցության  տրամադրման հարցերով զբաղվող աշխատակցի՝ Լուսինեի  վերաբերմունքն ու խոսքերը։

«Փոքր տղայիս ասել է՝ էս օգնությունն արցախցիների համար է։ Ով գալիս է, ասում է՝ վիրավոր զինվոր ունենք։ Ո՞նց հավատանք։ Փոքր որդիս եկել է տուն, նեղված, ասում է՝ մամա, ես էլ այնտեղ չեմ գնալու։ Ես ասում եմ՝ չեմ պահանջում ոչ ոքից ոչ մի բան, միայն եթե օգնությունը տրամադրվել է զինվորի համար, պետք է հասնի նրան։ Մարզպետարանի այդ աշխատակիցը փոքր տղայիս տվել է աժդահա մարդու չափով շապիկներ, տաբատներ,  երեխայի վարտիքներ»,-ասում է տիկին Էլիզան՝ ընդգծելով, որ չկա կարիքի գնահատում, չկա վիրավոր զինվորների տվյալների բազա, ստացած օգնությունն էլ բաշխվում է՝ ըստ ծանոթի, անհասցեական, առանց հաշվի առնելու մարդու նույնիսկ չափերը։

Աշխատակցուհու վերաբերմունքից ու խոսքերից զայրացած կինը վերցրել է ստացած «աջակցություն» ու հետ տարել մարզպետարան։

«Վիրավոր տղաս էլ ինձ հետ եկավ։ Առաջին հարկում, որտեղ օգնությունն են բաժանում, ինձ ասում են՝ էս ի՞նչ ես անում։ Ասում եմ, տես, որդիս վիրավոր է, ես ոչ ոքի փայը չեմ ուզում։ Ես իրենց ասացի, օգնությունը ուտում եք, կանչում եք ձեր հարազատներին, մոտիկներին բաժանում եք լավ բաները, տակն էլ ինչ մնում է՝ տալիս եք զինվորին»,-մարզպետարանի աշխատակցի հետ ունեցած խոսակցությունը ներկայացնում է վիրավոր զինվորի մայրը։

Նրա խոսքով, նույնիսկ հեռախոսազանգերին է մարզպետարանի նույն աշխատակիցը մուննաթով պատասխանում։

Ռուբենի բուժման համար անհրաժեշտ դեղորայքն էլ մայրը պարտքով է վերցնում մոտակա դեղատնից, Մուրացանի հոսպիտալի բժշկի նշանակած դեղերից որևէ մեկը Արտաշատի պոլիկլինիկայում նրան անվճար չեն տրամադրել։

«Ցուցակը նայեցին, ասացին, ամա՛ն, էս ի՞նչ թանկ դեղեր են, ոչ մեկն էլ չունենք։ Տրոմբի, արյունը ջրիկացնող դեղեր էին։ Ես էլ եկա մոտակա դեղատնից դեղերն առա, 35 հազար դրամ պարտք մնացի։ Շատ շնորհակալ եմ դեղատան աշխատակցի, առանց որևէ խնդրի տրամադրեց։ Մինչ օրս էլ պարտքը չեմ տվել, մի անգամ չեն ասել՝ ուշացնում ես։ Դեղատան աշխատակիցն ասեց՝ խնդիր չկա, զինվորը մեզ համար էլ է կռվել»,-ասում է տիկին Էլիզան։

Այս օրերին էլ Ռուբենը բուժումը շարունակում է Մուրացանի հիվանդանոցում։ Նրան տնից հիվանդանոց, հիվանդանոցից տուն տեղափոխել մայրը կազմակերպում է տաքսիով։

Չնայած ֆինանսական դժվարություններին, խնդիրներին, այսօր տիկին Էլիզան իր հարկի տակ է առել Ռուբենի՝  Քաշաթաղում տունը կորցրած ընկերոջը։ Հաճախ ընկերն է  օրավճարով աշխատանք կատարում, Ռուբենի ընտանիքին օգնում, իսկ մայրիկի՝ աշխատանքի լինելու պահերին ինքն է խնամում վիրավոր ընկերոջը։

Ռուբենն օրեր առաջ հրաժեշտ է տվել քայլակին, արդեն կարողանում է տեղաշարժվել հենակների օգնությամբ։ Տիկին Էլիզան պատրաստ է իր գնած քայլակը տրամադրել դրա կարիքն ունեցող  վիրավոր զինծառայողի։

Այն վերցնելու համար կարող եք դիմել տիկին Էլիզային՝ 093 70 16 18 հեռախոսահամարով։ Այն հրապարակվում է կնոջ համաձայնությամբ։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan