Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Պատերազմ Արցախում
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան

Հայրենակից ջան՝ մենք թուրք չենք, մենք հայ ենք, բայց ճակատագիրը մեր նկատմամբ դաժան ա եղել. Հադրութի Թաղասեռ գյուղի գյուղապետը՝ թուրքի ջրաղացին ջուր լցնողներին

Ուրեմն լսեք։

Ես Արմենն եմ Բուդաղյան, Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից։ 33 տարեկան եմ։ Ծնվել եմ 1988-ին։ Ես մի մարդ եմ, որ կորցրել է իր տունը, հողերը, ունեցվածքը, պապերիս գերեզմանները։ Բայց հիմա դրա մասին չի, որ ուզում եմ խոսել։

Դե, ոնց որ ցանկացած հայ ես էլ ծնված օրվանից իմ ընտանիքում լսել եմ «դե հայի թասիբն ուրիշ ա, է՜...», «դե հայի գենն ուրիշ ա», «դե մենք ուրիշ ենք» ու միշտ մտածել եմ, որ աշխարհի բոլոր հայերս ենք ուրիշ, լավը, շա՜տ լավը։ Սրանցից բացի մեզ միշտ մեր կռված համագյուղացիներն ու ընկերները ու հայրս ասում էին, որ ադրբեջանցին վախկոտ ա, որ արյունը տեսնում ա, վախից փախնում ա, ես իմ կյանքում ադրբեջանցի տեսած չկայի, ես որ ծնվել եմ մեր գյուղում էլ ադրբեջանցի չի էղել։

Ես մթանը փակ աչքերով կանցնեմ Հադրութի անտառներով, որովհետև իմ Հադրութում ինձ ծանոթ են ամեն ծառն ու թուփը, ամեն քարն ու քարի տակի մրջյունը։

Պատերազմի առաջին օրվանից մեր համագյուղացիներով կազմակերպել ենք մեր Հադրութի ինքնապաշտպանությունը, ես որպես գյուղապետ եղել եմ մեր գյուղի ջոկատի հրամանատարը։ Էն որ, թե ոնց ենք կռվել, ինչեր ենք տեսել, ինչ օրեր ենք ապրել ես մինչև կյանքիս վերջին շունչը չեմ մոռանա, դրա մասին մի օր կնստեմ ու երկար կգրեմ, կհանձնեմ թղթին, ու հավատացնում եմ, եթե հանկարծ մի օր հիշողությունս էլ կորցնեմ պատերազմի 44 օրն ու ընտանիքիս գաղթի ճամփան հիշողությունիցս դուրս չի գա, ԵՐԲԵ՛Ք։

Մեր գյուղի ինքնապաշտպանությանը մասնակցել ենք ԲԱՑԱՌԱՊԵՍ մեր գյուղացիները, հարգելի կարդացող ջան շեն մնաս, գիտեմ, որ հիմա կասես «բա հո ես չէի մասնակցելու»։

Մենք մեր գյուղը կորցրեցինք՝ իմ ՀԱՅՐԱԿԱՆ, իմ ՀԱՅԿԱԿԱՆ գյուղը մնաց թշնամի ադրբեջանցուն։

Իմ 16 հոգանոց ընտանիքից 13-ը (ես, հայրս, մայրս, իմ ու 2 եղբայրներիս կանայք ու մեր 7 երեխեքը) տեղափոխվեցինք Կոտայքի մարզ, իսկ 3 եղբայրս` Ստեփանակերտում են։

Նկատեցի՞ր։

Մեկ անգամ ևս կարդա վերևի նախադասությունը։

Ա՜, ես էդպես էլ հասկացա, որ չընկատեցիր։ Քո՛ւյրս, եղբա՛յրս, հայրենակի՛ցս, ես չասեցի թե ընտանիքս եկավ Հայաստան, ես ասացի եկավ Կոտայքի մարզ, գիտես ինչո՞ւ, որովհետև ես երբևէ Արցախը չեմ առանձնացրել Հայաստանից։ Մենք բոլորս մի երկրում էինք ու ենք ապրում՝ մայր Հայաստանում, ուրիշ բան եթե դու կարծում ես, որ Արցախը Հայաստան չի, ուրիշ բան, որ դու կարծում ես թե արցախցին թուրք ա, քո կարծածից ոչ արցախցին ա դառնում թուրք ու ոչ էլ Արցախը ոչ հայկական։ Եթե դու քեզ երջանիկ ես զգում ինձ թուրք անվանելով, ես քեզ չեմ հակադարձի՝ միգուցե Էդ քո միակ երջանկության միջոցն ա։

Ի դեպ, ի՞նչ է նշանակում Արցախ, օգնեմ հասկանաս՝ Արայի ցախ։ Մեր Արա Գեղեցիկ արքայի օրոք ցախը տարել են մեր կողմերից, դե եթե գիտես մենք ինչքան անտառներ ունենք (տես, նույնիսկ անցյալով չեմ խոսում, այո՛ ունենք), դե Արա Գեղեցիկի մասին գիտես թե որ պատմիչն ա գրել՝ Մովսես Խորենացին, իսկ թե Խորենացին որ դարում էր ապրում՝ գուգլը քեզ օգնական։ Ասածս ինչ կցուցանե, ադրբեջանցին ու թուրքը ուր էին, երբ Արա Գեղեցիկի բանակի ցախը Արցախից էին տանում։

Ու հետո մի բան էլ ասեմ, էն որ ասում ես Շուշին հայկական չի, դու գոնե Շուշիի տեղը քարտեզի վրա գիտե՞ս, դու գոնե մեկ անգամ Շուշիում եղած կա՞ս, Ղազանչեցոց վանքում մի մոմ վառած կա՞ս։ Էն որ ասում ես թե Արցախը հայկական չի, Գանձասարում եղած կա՞ս, դու գոնե գիտես, որ Հովհաննես Մկրտչի գլուխը Գանձասարում ա թաղված, էն որ Գանձասարը կար, բա ադրբեջանցին ու թուրքը ո՞ւր էին։ Դու գոնե իմանո՞ւմ ես, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը հայերեն տառերը գտնելուց հետո առաջին դպրոցը Ամարասում բացեց, դու Ամարասում եղած կա՞ս, բա որ չես էղել, բա դու ո՞նց կարաս ասես, թե Ամարասը հայկական չի։ Երբ կար մեր գիրը ու Ամարասը ու Մեսրոպ Մաշտոցը, բա ո՞ւր էին թուրքն ու ադրբեջանցին։

Դու հիմա քեզ էնպես ես պահում, որ ես սկսում եմ վախենալ, որ իմ էրեխեքին իմ հողում հանկարծ կարո՞ղ ա նեղացնեն։

Եղբայր իմ, քույր իմ, հայրենակից ջան՝ մենք թուրք չենք, մենք հայ ենք, բայց ճակատագիրը մեր նկատմամբ դաժան ա եղել։ Ես էսօր քեզ կարող եմ վիրավորել ու ասել թուրքը դու ես կամ ծնողդ ա, բայց ես ինձ նման բան թույլ չեմ տա, գիտե՞ս ինչու, որովհետև ես իսկական թուրքին տեսել եմ մեր Հադրութի ինքնապաշտպանության ժամանակ։ Էդ անեծք ա ունենալ ադրբեջանցի հարևան....

Ի դեպ, ես հո չեմ բարձրաձայնել, որ մեր գյուղի ինքնապաշտպանության ժամանակ ոմանք, որ իբր թե կամավորագրվել էին Արցախի պաշտպանությանը, բայց իրականում եկան ու պատերազմի թեժ օրերին թալանեցին իմ գյուղն ու շրջակա մի քանի գյուղերըը, իրենք Արցախից չէին....

Գիտե՞ս ինչքան էին նման թալանները, ու դու էսօր ասում ես թե արցախցին թո՞ւրք ա...

Հա մի բան էլ, գիտե՞ս, 1915 թվականին Արեւմտյան Հայաստանից գաղթականներին Արևելյան Հայաստանում էլ ժամանակին լավ չեն ընդունել, ասել են թուրք են, տեղաբնակ ու գաղթական հայերի միջև երկար տարիներ նույնիսկ ամուսնություններ չեն եղել, ու քո, հա՛ հենց քո պատճառով պատմությունը կրկնվում ա։

Ասածս ինչ ա.... Թշնամու ջրաղացին ջուր մի լցրու՝ հոգուդ մատաղ։

Արմեն Բուդաղյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan