Թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Դեվլեթ Բահչելին հույս հայտնեց, որ Հայաստանը չի գնա «ռազմական հեղաշրջումների» ճանապարհով
Թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Դեվլեթ Բահչելին հույս հայտնեց, որ Հայաստանը չի գնա «ռազմական հեղաշրջումների» ճանապարհով`դրանով իսկ փաստացի աջակցելով Հայաստանի ներկայիս ռեժիմին:
Ավելի քան մեկ տարի ես հրապարակավ բարձրաձայնում եմ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի ներկայիս ռեժիմի ներկայացուցիչների գաղտնի կապերի՝ այդ թվում հանդիպումների մասին։ Սակայն, Հայաստանում դեռ կան պարզամիտ անձնավորություններ, ովքեր կասկածում են Փաշինյանի և Էրդողանի ու Ալիևի միջև որևէ կապի առկայությանը։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Փաշինյանին և նրա դավաճանական խմբակին աջակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, առաջատար ազգայնական կուսակցությունների ղեկավարները և այժմ «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Դեվլեթ Բահչելին:
Չեմ հասկանում, ձեր ուղեղները Փաշինյանի ասած՝ 10%-ով են աշխատու՞մ, թե՞ պարզապես անտարբեր եք հայրենիքի նկատմամբ: Էլ ի՞նչ ապացույց է ձեզ պետք այն մասին, որ 2018-ին «թավշյա» պետական հեղաշրջումն իրականացվել է թուրք-ադրբեջանական փողերով, որոնք Հայաստան են ներկրվել արևմտյան ֆոնդերի, մասնավորապես՝ «Սորոս» հիմնադրամի մասնաճյուղերի որոշ անդամների միջոցով:
Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից