Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

Փաշինյանին աջակցեց նույնիսկ թուրքական «Գորշ գայլերի» ղեկավար Դեվլեթ Բահչելին. Տեսանյութ

Այն փաստը, որ Թուրքիայից ՀՀ Գլխավոր շտաբի հայտարարության օրը 3 պաշտոնական արձագանք եղավ այս իրադարձության կապակցությամբ և 3 անգամ Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես աջակցեցին, շատերը կապեցին այդ իրադարձությունն այն բանի հետ, որ Էրդողանն ինքը ժամանակին զոհ է դարձել ռազմական հեղաշրջման։ 

Հիշենք, որ մոտ 20 տարի առաջ Էրդողանը ձերբակալվեց զինվորականների կողմից և նույնիսկ բանտարկվեց, իսկ 2016-ին բանակը գրեթե իշխանությունը վերցրեց իր ձեռքը և հեռացրեց Էրդողանին իշխանությունից: Այնուամենայնիվ, միշտ եղել է որոշակի օրինաչափություն. Թուրքիայի ազգայնական շրջանակները միշտ եղել են թուրքական բանակի կողքին՝ անկախ այն պատճառներից, որոնց համար բանակը դեմ է գնացել քաղաքական իշխանությանը:

Իսկ այսօր թուրքական «Գորշ գայլերի» ղեկավարը հայտարարում է, որ դատապարտում է Հայաստանի գլխավոր շտաբի հայտարարությունը՝ դրանով իսկ աջակցելով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Սա նույն Բահչելին է, ով միշտ աջակցել է թուրքական բանակին, և այսօր պատրաստվում է «Գորշ գայլերի» անունից դպրոց բացել Շուշիում: Այնուամենայնիվ, այստեղ էլ զարմանալի ոչինչ չկա:

Եթե ​​Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ «Շուշին գորշ ադրբեջանական քաղաք էր», իսկ իր կուսակցության անդամը Շուշին անվանում է «Շուշա», ապա ինչու՞ պետք է «Գորշ գայլերի» ղեկավարը, ով ցանկանում է Շուշիում դպրոց բացել, չաջակցի Փաշինյանին: Ավելին`  Փաշինյանի օգնությամբ նրանք կարողացել են համախմբել մեր հասարակության այն հատվածը, որը նույնպես կարծում է, որ Շուշին ադրբեջանական է, և նրանք պատրաստ են լինել Ադրբեջանի հպատակ, միայն թե նախկին իշխանությունները չվերադառնան:

Հարկ է նշել նաև, որ տարածված այն քարոզչությունը, որը տարիներ շարունակ իրականացվում էր Հայաստանուն ընդդեմ հայկական պետականության, նախկինների թողտվությամբ էր իրանակացվում: Հենց այդ քարոզչությունը ստեղծեց այն մթնոլորտը, որից «դուրս եկավ» Նիկոլ Փաշինյանը: Սկզբում նա դարձավ լրատվամիջոցների ղեկավար, ապա քաղաքական գործիչ, ապա պատգամավոր, իսկ վերջում արդեն նա եկավ իշխանության ու դարձավ վարչապետ:

Այս ամենը հենց մենք թույլ տվեցինք, մեր պետությունը: Այս դեպքում ինչու՞ ենք զարմանում, որ այդպիսի մարդիկ կարող են գալ իշխանության և կործանել մեր պետականությունը: Արդյո՞ք մենք բազմիցս չենք արձանագրել նման երեւույթներ մեր 2000 տարվա պատմության ընթացքում: Այլ հարց է, որ մեր ժողովուրդը դեռ չգիտի իր իրական պատմությունը, քանի որ մեր պատմագրությունը ներկայացված է կեղծ պաթոսով, որտեղ բացի «կենացներից» ու սրտաճմլիկ ձեւակերպումներից այլ բան չկան: Իսկ այն Ժողովուրդը, որը չգիտի իր անցյալը, չի կարող նայել ապագային:

Այն ժողովուրդն, որը չգիտի իր պատմությունը, հաստատ ստիպված կլինի իմանալ իր թշնամու պատմությունը և ստիպված կլինեն հաշվի նստել այդ պատմության հետ: Մյուս կողմից ժողովրդին ձևավորում է նրա վերնախավը, բայց որտե՞ղ է այն վերնախավը, որը կարող էր իր ժողովրդին իրականությունը ներկայացնել, մարդուց դարձնել իրական քաղաքացի, որպեսզի Հանրապետության հրապարակի «թրիքի հոտը» չներկայացվի որպես «ժողովուրդ»:

Մենք պետք է անկեղծ լինենք,  պետք է առերեսվենք ճշմարտության հետ և խոսենք այն արմատական ​​պատճառների մասին որոնք ընկած են Փաշինյանին և նրա խմբակի իշխանության գալու հիմքում: Այս փաստը պետք չէ պայմանավորել միայն թուրքական գործոնով: Սա մեր մեղքն էր, դրա համար մենք պարբերաբար կորցնում էինք մեր պետականությունը և այսօր կանգնած ենք նույն խնդրի առջև:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan