Նիկոլը իր գալով կարողացավ բաժանել պառակտել, բզիկ բզիկ անել ամեն բան։ Դա էր իր առաքելության մի մասնիկը՝ բաժանիր, որ տիրես
Նիկոլը ինձնից խլեց ամեն ինչ։ Նա իր գալով կարողացավ բաժանել, պառակտել, բզիկ բզիկ անել ամեն բան։ Դա էր իր առաքելության մի մասնիկը՝ բաժանիր, որ տիրես։ Առանց մեզ Բաբելոնի վերածելու նիկոլին չէր հաջողվի հանձնել Արցախը։
Նա սկզբում ինձանից տարավ իմ ընկերներին։ Ընկերներ ում հետ անցել էի կյանքի գիտակից մասը, բայց ավաղ նրանք ունակ չգտնվեցին ինձ լսելու, որ նինոլը եկել է Արցախը հանձնելու։ Մեր ճանապարհները էդ կետի վրա բաժանվեցին՝ հանուն նիկոլի խոստումների։ Հաջորդիվ նիկոլը ինձանից խլեց իմ բարեկամներին, մարդիկ ովքեր կուրորեն հավատացին, թե նախկինում թալան է եղել և նիկոլը այդ ամենը հետ է բերելու։ Վերջում նիկոլը խլեց ինձնից իմ հայրենիքը։ Ես չեմ կարողանում գնալ իմ պապու գերեզմանին և պատմել նրան, որ Արցախը ծախել են, որ Շուշին չկա։ Ես էդ ուժը իմ մեջ չեմ գտնում։
Հիմա ես պետք է հետ բերեմ այդ ամենը։ Նախ պետք է հեռացնեմ ձեր օգնությամբ նիկոլին։ Հետո հետ բերեմ իմ ընկերներին, հետո վերգտնեմ իմ բարեկամությունը և վերջում գնամ դեպի Արցախ։ Էս ա իմ ընտրած ճանապարհը։ Նիկոլը չափից ավելին ա խլել մեզանից յուրաքանչյուրից, որ մենք հուսահատվենք։ Մենք հասել ենք մի կետի, որից յուրաքանչյուր հետ քայլ մեր սերունդների կործանումն է։
Անտեսեք նրանց ովքեր կասեն, թե նիկոլը մնալու է, կամ նիկոլի դեմ պայքարը իզուր է։ Նիկոլը պետք է գնա, և նրա գնալու ժամը դառնալու է մեր բարձրանալու առաջին քայլը։
Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից