Սահմանային իրավիճակը՝ մարտի 1-ին և 2-ին․ ՊՆ
Դիտել նաև
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Սոթքում, Կութում, Չինարիում, Մոսվեսում և Արավուսում թշնամին կրակ է բացել
Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան
ՀՀ ղեկավարությունը ոչ թե գյուղ ու տարածք է ուզում տալ, այլ տալիս է հյուսիսարևելյան պաշտպանական գիծը
Փաշինյանը կապում է սեփական ձեռքերն ու մորեմերկ կանգնում ցլերի առաջ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Մարտի 1-ին և 2-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները: