Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է զոհված զինծառայողի մասունք. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Դիտել նաև
Ասկերանի շրջանում հայտնաբերվել է կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերք. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ
Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները Հադրութի շրջանում արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ
Որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում. ԱԻՊԾ
Որոնումները շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում. ԱԻՊԾ
Որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. ԱԻՊԾ
Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել:
Օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը՝ տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:
Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կհայտնենք առավոտյան:
Նշենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն՝ հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից: