Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ

«Սուքիասյան, Աբազյան, Խաչատրյան. առանց այս եռյակի ներկայում Հայաստանում որևէ կարևոր որոշում չի կայացվում. նրանց առաջադրանքը մի քանի ամսով Փաշինյանին իշխանության ղեկին պահելն է». Գաբրելյանով

Ռուսաստանաբնակ լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրելյանովը նոր գրառում է արել իր թելեգրամյան ալիքում՝ բացահայտումներ ներկայացնելով հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Մոտ մեկ շաբաթ զբաղված էի Փաշինյանի շրջապատում տիրող իրավիճակի պարզաբանմամբ: Վերջապես հասկացա հայկական քաղաքական մեքենայի գաղտնի մեխանիզմներն ու շարժիչ ուժը: Փաշինյանը հայտնվել է դասական քաղաքական թակարդում կամ քաղաքական ցանցում, որը նրա համար վարպետորեն հյուսել է երեք մարդ: Այդ երեք մարդը ներկայում ճնշող ազդեցություն ունեն վարչապետի վրա և հմտորեն օտագործում են դա:

Եռյակից յուրաքանչյուրն ունի իր առաջադրանքը, իր շահերը, սակայն գլխավորն այն է, որ նրանց ղեկավարում է մեկ բան՝ փողերն ու ազդեցությունը կորցնելու վախը:

Ահա, թե ով է իրականում քաղաքական խաղ վարում Հայաստանում: Նրանք են օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը («Գռզո»), ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Այսօրվա դրությամբ՝ առանց այդ եռյակի ոչ մի կարևոր որոշում չի կայացվում: Մի կողմ են մղվել բոլորը, այդ թվում՝ Փաշինյանի կինը:

Սուքիասյանը պատասխանատու է եռյակի ֆինանսների և թուրքական ուղղվածության համար, Աբազյանը իշխանության վերահսկման, կոմպրոմատ հավաքելու, ՌԴ ԱԴԾ-ի հետ կապերի, ռուսական ուղղվածության: Խաչատրյանը պատասխանատու է արևմտյան ուղղվածության, ԱՄՆ դեսպանատան, Մեծ Բրիտանիայի հետ կապերի և հասարակության վրա ուժային ճնշման համար:

Վերջին ժամանակներում եռյակը փորձում է հասկանալ՝ ում և ինչպես կարելի է նշանակել՝ պահպանելու համար իշխանությունը Հայաստանում՝ հասկանալով, որ Փաշինյանը պարտված է: ԱԱԾ տնօրենը բացեիբաց պատմում է մոսկովյան աշխատասենյակներում, որ Փաշինյանը հիվանդ է շիզոֆրենիայով, սակայն նրան փոխարինելը վաղ է, քանի որ իշխանության կգան ռևանշիստները՝ Քոչարյանի գլխավորությամբ և կխոչընդոտեն Մոսկվայում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի ստորագրված պայմանագրին:

Աբազյանի գլխավոր թշնամին Օնիկ Գասպարյանն է, որը պատերազմի ժամանակ վերջինիս մեղադրել է պաթոլոգիական վախկոտության և Խաչատուր Սուքիասյանի միջոցով գաղտնի տեղեկությունը թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու համար: Հակամարտության գագաթնակետը տեղի ունեցավ պատերազմի վերջից մեկ շաբաթ առաջ, երբ Օնիկը ծեծի ենթարկեց Աբազյանին` ԱԱԾ շենքում: Գասպարյանը Արմենին մեղադրել է Հայաստանի գերենալիտետի դեմ կոմպրոմատ հավաքելու և կեղծելու համար: Աբազյանը պաթոլոգիկ վախ ունի և ատում է Գլխավոր շտաբի պետին: Խաչատրյանն իր եղբոր միջոցով, որն, ըստ էության, ղեկավարում է սորոսական կառույցները Հայաստանում, ազդեցություն ունի ԱՄՆ դեսպանության վրա: Հատուկ Քննչական ծառայության ղեկավարը մոլի ռուսատյաց է:

«Գռզոն» վճարում է և՛ Աբազյանին, և՛ Խաչատրյանին: Փողերը բիթքոինների սխեմայի և չինական բանկերի միջոցով փոխանցվում են շվեյցարական հաշիվներին:

Ներկա պահին եռյակի առաջադրանքը մի քանի ամսով Փաշինյանին իշխանության ղեկին պահելն է, հայկական բանակին ու ընդդիմությանը վարկաբեկելը: Նրանք պայքարելու են անխղճորեն և անսկզբունքորեն, ինչը և երեկ ցույց տվեց նրանց ձեռնածու Փաշինյանի ելույթը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan