Արմեն Սարգսյանը չպետք է նահանջի եւ չստորագրի ԳՇ շտաբի հրաժարականը. հիմա ինքը մեր աջակցության կարիքն ունի, դա պետք է ցույց տանք
Դիտել նաև
Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան
ԵՄ վախը
Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան
5-րդ դասարանի Մայրենիի դասագրքում ադրբեջանցի գրողի պատմվածքներ են տպվել
Համաշխարհային կենտրոնները գիտեն Հայաստանի դեմ ռազմական գործողության դիմելու Ադրբեջանի պլանների մասին. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
Այսօրվանից մենք ինչ հասկացանք։
Կատարվածը իմաստավորելը կարեւոր է, առանց որի տեղից չենք կարող շարժվել ու ցուկցվանգը երկար է շարունակվելու, անդառնալի դեմոգրաֆիական կորուստներով ու խորքային բարոյազրկմամբ։
Գնահատականը կարծես թե հստակ է, քաղաքականությունը, հետեւապես կուսակցությունները, կոլապսի մեջ են։
Հանրության (կամ ավելի ճիշտ ժողովրդի, որովհետեւ հանրությունը ժողովրդի կազմակերպված վիճակն է), մի հատվածը մերժում է «դավաճանին ու հեղատուին», մյուս հատվածը՝ «նախկին թալանչիներին», դե ում համար ինչն է ավելի առաջնային։ Որոշ արկածախնդիրներ էլ փորձում են խաղի մեջ մտնել, մատնանշելով, որ ոչ նախկին են, ոչ հողատու, կարծես թե ոչ մի բան լինելն, ինքնին, ինչ-որ արժեք է իրենից ներկայացնում։
Մրցույթը բացասական ռեյտինգների միջեւ է, որտեղ որեւէ դրական դիսկուրս, զարգացման հեռանկարի պատկեր, աշխարհայացքային պատկերացումներ, աշխարքաղաքական առաջնահերթություններ, տնտեսական նախագծեր չկան։ Կարեւորը հակադիր հանրահավաքների գլխաքանակն է, ով շատ բերեց, նա հաղթում, առանց բովանդակային բաղադրիչի։
Կարծես թե սա է այսօրվա պատկերը։
Հ.Գ. Արմեն Սարգսյանը չպետք է նահանջի եւ չստորագրի ԳՇ շտաբի հրաժարականը։ Հիմա ինքը մեր աջակցության կարիքն ունի, դա պետք է ցույց տանք։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից