4 տարի ապրելով հայ-թուրքական սահմանին՝ չէի էլ կարող մտածել, որ 2021-ին Թուրքիայի նախագահը կաջակցի Հայաստանի ղեկավարին և Արցախի պետականությունը կործանողին
Դիտել նաև
Բրյուսելում քննարկվում է ՀՀ-ի լինել-չլինելու հարցը. Բենիամին Մաթևոսյան
«Դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով». Փաշինյանն իրոք բարելավու՞մ է հարաբերությունները ՌԴ-ի հետ (տեսանյութ)
«Արևմտյան Ադրբեջանին» սպասելի՞ս. Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ
Հայաստանը՝ աշխարհաքաղաքական աճուրդում. Տեսանյութ
Փոփոխության այլընտրանքը թուրքական տանկերն են Երևանում. Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ
Իմ հոր ծառայության ընդհացքում մենք 4 տարի ապրել ենք հայ-թուրքական սահմանին: 4 տարի առավոտը սկսվում էր ոչ միայն մեր զինվորների «ռազվոդով», այլ նաև Թուրքիայի կողմից հնչող Նամազով: Թուրք զինվորներն առավոտյան Նամազ էին անում:
4 տարի ապրելով հայ-թուրքական սահմանին՝ չէի էլ կարող մտածել, որ 2021-ին Թուրքիայի նախագահը կաջակցի Հայաստանի ղեկավարին և Արցախի պետականությունը կործանողին: Անգամ չէի էլ կարող մտածել, որ «թուրք զինվորը» կարող է այդպիսի կշիռ ունենալ Հայաստանում: Չէի կարծում, որ «թուրքական բանակը» կցանկանա մարտի 1-ին հանրահավաք անցկացնել Երեւանում:
Այս դժոխքը շուտով կվերջանա, իսկ «հանրային կոնսենսուսի» տարրերից մեկը պետք է լինի այն, որ մենք պետք է միասնական լինենք մեր ձգտման մեջ` կառուցել այնպիսի պետություն, որը թույլ չի տա թուրքական ազդեցության գործակալների ներթափանցումը մեր երկրի քաղաքական, տնտեսական կամ սոցիալական համակարգ:
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից