ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»

120 տոկոս աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին․ Արմավիրի քաղաքապետ

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ այսօր՝ մարտի 1-ին, ժամը 18։30-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի եւ երթի։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի մարզերից իշխանականներն ու նրանց համար աշխատողները մարդ են հավաքում՝ բազմամարդ հավաք եւ երթ ապահովելու համար։

Արմավիրի ՔՊ-ական քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ասում է՝ մասնակցելու է այսօրվա հանրահավաքին, իսկ քաղաքացիների մասնակցելու մասով նշեց՝ ովքեր նպատակադրված են, կմասնակցեն․ «Իրազեկում ենք արել, որ Արմավիրից շարժվելու ենք ավտոերթով, ովքեր կմիանան, ովքեր չեն միանա, դա քաղաքացու որոշումն է»։

-Օրինակ՝ տրանսպորտ չի՞ տրամադրվում։

-Ոչ, չի տրամադրվում, ե՞րբ է տրամադրվել։

-Դուք սանիկական կապեր ունե՞ք վարչապետի հետ։

-Ոչ:

-Պարոն Խուդաթյան, խոսակցություններ կան, որ այսօրվա հանրահավաքին մասնակցելու համար մարզերից մարդկանց են տեղափոխում Երեւան։

-Ամեն անգամ, երբ երկրում քաղաքական իրավիճակը սրվել է, ինձ մեղադրել են Նիկոլ Փաշինյանի սանիկը լինելու մեջ։ Բայց Նիկոլ Փաշինյանն իմ քաղաքական թիմի ղեկավարն է, իմ ավագ ընկերն  է, որի համար հպարտ եմ, եթե քավորս էլ լիներ, հպարտությամբ ասելու էի, որ քավորս է։

-Արմավիրում ինչպիսի՞ տրամադրություններ են Գլխավոր շտաբի հայտարարության, ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ։

-Կարծում եմ՝ ամբողջ երկրում նույն տրամադրություններն են։ Էսօրվա իշխանության եւ ընդդիմության հանրահավաքում եղած ժողովրդի քանակից տրամադրությունները պարզ կլինի։

-Ըստ Ձեզ՝ ամբողջ ժողովուրդը Փաշինյանի կողքի՞ն է։

-Ամբողջ ժողովուրդը 2018-ին Փաշինյանի կողքին չի եղել, որ լիներ՝ 100 տոկոս ձայն կտաներ, բայց տարել է 72 տոկոս։

-Իսկ եթե հիմա ընտրություն լինի, քանի՞ տոկոս կտանի։

-Ես չեմ կարող քաղաքացիների կարծիքը վերլուծել։

-Հիասթափություն չե՞ք նկատում հասարակության մեջ։

-Ես Ձեզ առաջարկում եմ գալ Արմավիր, հարցնել քաղաքացիներին, այդ թվում՝ նաեւ իմ գործունեության հետ կապված,  ընտրություններում ստացել եմ աննախադեպ մեծ ձայներ։

-Լավ, Դուք` որպես քաղաքական գործիչ, կասե՞ք, թե Ձեր քաղաքում Փաշինյանի կառավարման վերաբերյալ ինչպիսի կարծիքներ կան։

-Եթե ես Ձեզ ասեմ, որ Արմավիրում ինչ-որ մեկի հետ կապված դրական կամ բացասական իրավիճակ է, ես կխոսեմ բոլոր արմավիրցիների անունից։ Ընտրությունները կլինեն, եթե լինեն արտահերթ ընտրություններ, կտեսնեք՝ ինչ վիճակ է։ Այսօր հանրահավաքին քաղաքացիներն այդ հարցի պատասխանը կտան։ 

-ԳՇ-ի հայտարարությանն ինչպե՞ս եք վերաբերվում։

-Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո առաջիններից մեկն եմ եղել, որ միացել եմ վարչապետի կազմակերպած երթին, հետեւաբար պետք է լինի հարցի պատասխանը։ 
120 տոկոս աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի իշխանություններին։

Աղբյուր՝ «Հրապարակ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan