Օնիկ Գասպարյանը տեղեկացված է եղել Անվտանգության խորհրդի նիստի մասին, սակայն չի ներկայացել

Դիտել նաև
Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է
Փաշինյանի ներկայացուցիչը պահանջում է վերացնել հայցի ապահովման միջոցը
Օնիկ Գասպարյանի գործով դատավորը մեկնել է արձակուրդ
Օնիկ Գասպարյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացնելու
Համդիպումներից պարզ էր, որ ո՛չ Օնիկ Գասպարյանը, ո՛չ Գլխավոր շտաբի գեներալները չեն պատրաստվում ուրիշ քայլ անել, բացի իրենց հայտարարությունից. Արմեն Սարգսյան
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը տեղեկացված է եղել այսօր տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի մասին։
«Օնիկ Գասպարյանը տեղեկացված է եղել նիստի մասին, սակայն չի ներկայացել», – Aysor.am-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նիստին հրավիրվել, սակայն չէր մասնակցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նախագահի օգնականն Aysor.am-ին հայտնել էր, թե Արմեն Սարգսյանը վատառողջ է։
Նիստին քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր: