ՀՀ ներկայիս իշխանությունը ոչ թե կռիվ է տալու հայկական պետության սահմանները վերականգնելու համար, այլ մեկը մյուսի դեմ է հանելու հայությանը

Դիտել նաև
Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով հավակնություններ ունի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ
Google Maps-ի քարտեզներում Երևանի փողոցները ադրբեջանցիներն անվանափոխում են իրենց բանակի հերոսների անունով
Հաջորդ քայլով նպատակ է դրված նվաճել Հայաստանի Հանրապետությունը՝ սկսելով Սյունիքից. Լուսանկար
Սյունիքի վրայով թյուրքական միջանցքի բացումը թուրքական նախապայմաններով նշանակում է միայն մեկ բան. Սյունիքի սողացող նվաճում
Թուրքիան է նախագծել և ռազմավարական մակարդակում վարել Հայաստանի ու Արցախի դեմ վերջին պատերազմը. Թուրքագետը՝ Լենա Նազարյանի սկանդալային հայտարարությանը
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը 2 օր առաջ հայտարարեց, որ իրենց կողմից ժամանակավորապես օկուպացված հայկական Հադրութից դեպի Շուշի կառուցվող մայրուղուն անուն է տվել՝ «Հաղթանակի ճանապարհ»։
Իսկ այսօր այդ նույն մարդուն պարտված ՀՀ ներկայիս իշխանությունը ոչ թե կռիվ է տալու հայկական պետության սահմանները վերականգնելու և մեզ նորից հաղթանակի բերկրանք պարգևելու համար, այլ մեկը մյուսի դեմ է հանելու հայությանը և փորձելու է սեփական «հաղթանակի երթն» անել հայոց մայրաքաղաք Երևանում։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից