Ովքե՞ր են այն մարդիկ, որոնք մարտի 1-ին կանգնելու են ԿԱՊԻՏՈւԼՅԱՆՏԻ միտինգին ու իրենց հավասարեցնեն դավաճանին
Դիտել նաև
«Թուրքիայի հետ սիրախաղեր անելու` Նիկոլի գլխավոր պատճառն Անկարայի այս ծրագիրն է». Արտակ Զաքարյան
Երևանից նույնիսկ տասնյակ կմ հեռու բնակարանի 1 քմ-ն 320-500 հազար դրամ է․ ոչ թե՝ 200 հազար. Արտակ Բեգլարյան
Տրանսպորտը պետք է թանկանա. Արտակ Զեյնալյան
«Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ արտահերթ ընտրություններ». Արտակ Զաքարյան
«Եթե վարչապետ Նիկոլը 2016-ի պատգամավոր Նիկոլի ձեռքն ընկներ, ամենավերջին հայհոյանքները կստանար». Զաքարյան
Ովքե՞ր են այն մարդիկ, որոնք վաղը՝ մարտի 1-ին կանգնելու են ԿԱՊԻՏՈւԼՅԱՆՏԻ միտինգին ու իրենց հավասարեցնեն դավաճանին։
Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է։ Այնպես, որ սիրելի հայրենակիցներ, ցավով եմ սա ասում, բայց քաղաքական լեզվով՝ դա հենց այդպես է մեկնաբանվում աշխարհում։ Որքան շատ մարդ նիկոլը քշի-տանի լցնի միտինգային հրապարակ, այնքան ավելի ցայտուն կլինի իմ գրածի ապացույցը։
Աշխարհում չկա մի Ազգ, որը մասնակցի իրեն կործանող, դավաճան, ու հողատու ղեկավարին աջակցող միտինգին։ Նորմալ ազգերը կամ նիկոլանմաններին իշխանության չեն բերում ընդհանրապես, կամ էլ վաղուց արդեն քշած կլինեին իշխանությունից։
Եթե որևէ մեկը պետք է գնա նիկոլաստեղծ միտինգին, ուրեմն թող ինքն էլ իր ստոր քայլին գնահատական տա, և չմոռանա, որ նույնիսկ Բանակը՝ նիկոլին արդեն կնքել է որպես դավաճան։
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից