ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դիտել նաև
Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը
Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները.
Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ (տեսանյութ)
Գյուղացիները փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը. ԱԱԾ-ին թույլ չեն տալիս ականազերծում իրականացնել զորքերի հետքաշման համար (տեսանյութ)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վանաձոր-Դիլիջան, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 480 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։