Նախագահը առարկությունով հետ կուղարկի փաստաթուղթը. հակառակ դեպքում կլինի Ալիևի ասածը՝ ՀՀ-ն մեռած է. Տեսանյութ
«Համոզված եմ, որ Արմեն Սարգսյանն առարկությունով հետ կուղարի փաստաթուղթը, հակառակ դեպքում ստացվում ա Ալիևի ասածը, որ ասաց՝ Հայաստանը մահացած ա ու էլ ոտի չի կանգնի»,- Բաղրամյան պողոտայում հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ռազմական հեղաշրջում ՀՀ-ում գոյություն չունի. «Ռազմական հեղաշրջումն այն ժամանակ է, երբ բանակը մտնում է քաղաք, վերցնում իշխանությունը: Բանակը որևէ գործողություն չի արել, միայն հայտարարել է իր կարծիքը»:
Վազգեն Մանուկյանը կոչով դիմեց ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը. «Կոչ եմ անում, որ միանան բանակին. կպահանջեն հրաժարական, թե չեն պահանջի՝ իրենց գործն է, բայց սատար կանգնեն բանակին: Ես համոզված եմ, որ այսօրվա ընթացքում իրենք սատար կկանգնեն բանակին»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am