Երևանում քաղաքացին վրաերթի է ենթարկվել

Դիտել նաև
Հաստատվել է Նուր-Սուլթան-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5047 չարտերային չվերթը
Ուկրաինական նոր Bees Airline լոուքոստերը կկապի Օդեսան և Լվովը Երևանի հետ
Զախարովան նշել է Բաքվի և Երևանի դրական վերաբերմունքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում
Իշխանությունը որոշել է վերացնել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը
Երևան-Սևան մայրուղում խայտառակ վիճակ է. Լուսանկար
Փետրվարի 26-ին, ժամը 07։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Դ․) վրաերթի է ենթարկել քաղաքացի Գ․ Հ․-ին։
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Գ․ Հ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։