Նիկոլին թվում է, թե գեներալ-լեյտենանտի կամ գեներալ-գնդապետի կոչումը «ծննդյան նվերի» կամ որ ավելի վատ՝ «անձնական երաշխիք ստանալու» պես մի բան է
Դիտել նաև
«ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան
Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն տեղով, որը նկարագրված է ԱԱԾ հաղորդագրության մեջ. Տիգրան Աբրահամյան
Ապրիլյան մարտական գործողությունների մեկնարկից 8 տարի է անցել, օրը 2 կարևոր խորհուրդ ունի. Աբրահամյան
Տավուշի գյուղերի հանձնումն ունի ուղղակի և անուղղակի ծանր հետևանքներ. Տիգրան Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանը զինծառայողների հավելավճարների բարձրացման հարցը հիշեցնելիս անուղղակի ակնարկում էր, որ իր «լավությունը» չի ընկալվել։
Նույնը վերաբերվում է գեներալի ուսադիրների «շնորհմանը»։
Իրեն թվում է, թե գեներալ-լեյտենանտի կամ գեներալ-գնդապետի կոչումը «ծննդյան նվերի» կամ որ ավելի վատ՝ «անձնական երաշխիք ստանալու» պես մի բան է։
Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ մարդիկ ժամանակին զինվորականի մասնագիտություն ընտրելիս առաջնային կերպով սոցիալական երաշխիքներ չէին պահանջում, այդ մարդկանց համար առաջնահերթը գաղափարի մարտիկի իրենց առաքելությունն է։
Եթե դա այդպես չլիներ, ապա զինվորականները տասնամյակներով իրենց բնակավայրերից հեռու չէին ծառայի, ընտանիքներին Մատաղիս, Ջրական (Ջեբրայիլ) կամ Նոյեմբերյան չէին տեղափոխի։
Սոցիալական երաշխիքները կարևոր են, բայց զինվորականնների համար իրենց պատվից բարձր բան չկա։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից