Ովքե՛ր են Հայաստանում հարցեր լուծում. Գագիկ Համբարյան
Դիտել նաև
Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան
Արևմուտքը թուլափայով գնում է Հայաստանը Անկարային նվիրելու համար
Արևմուտքը թուլափայով գնում է Հայաստանը Անկարային նվիրելու համար․ Գագիկ Համբարյան
ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի որդին ազատվել է ԱԱԾ մեկուսարանի պետի պաշտոնից. Փաշինյանը մարդկային ոչինչ չի ներում, անգամ իր մոլեռանդ զինակցին
Գագիկ Ծառուկյան. Կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու
Ովքե՛ր են Հայաստանում հարցեր լուծում
Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածն այսօր Երևանի Հանրապետության հրապարակում իր կողմակիցների բնութագրմամբ մեգա-հանրահավաք էր կազմակերպել, որին ըստ իշխանություններին սպասարկող Դանիել Իոաննիսյանի մասնակցել է 10 200 մարդ..
Ստացվում է, որ «փողոցային» Նիկոլը, երբ ասում է, որ իրեն սատարում է «ժողովուրդը» և նա պետք է կոնսուլտացիաներ անի «ժողովրդի» հետ նկատի ունի հիմնականում իր պես թերուս այս զանգվածին, որոնցից շատերին դավաճան Նիկոլի իշխանության ներկայացուցիչները Երևանի Հանրապետության հրապարակ էին բերման ենթարկել՝ օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը...
Պարզվում է, պաշտոնապես 2,9 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում հարցեր լուծողները Նիկոլին սատարող այդ միկրո զանգվածն է, որի հետ այսօր ազգադավը հարցեր էր քննարկում և կոնսուլտացիաներ անում...
Հետաքրքիր է, այս մարազմը մինչև ե՞րբ է շարունակվելու... Դավաճան Նիկոլն իրոք խելագար է, եթե որոշել է, որ մեր երկրի հարցերը պետք է քննարկի և որոշումներ ընդունի իր երկրպագուների հետ...
Հ.Գ. Ի դեպ, բացարձակ չեմ հավատում, որ դավաճանի հանրահավաքին մասնակցել է 10 200 մարդ... Ըստ անկախ տվյալների այդ հանրահավաքին ներկա է եղել 3-4 հազար մարդ...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից