Լավրովը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը

Դիտել նաև
Մոսկվան նախազգուշացրել է Անկարային Կիևում ռազմական տրամադրությունների ավելացման մասին․ Լավրով
«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն անվստահելի գործընկերներ են»․ Լավրով
Լավրովը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
«Ինձ մոտ առկա են Covid-19-ի դեմ առավելագույն քանակությամբ հակամարմիններ». Լավրով
Փաշինյանը զանգահարել է Պուտինին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Արա Այվազյանի հետ հեռախոսով քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը՝ հայտարարելով, որ Մոսկվան ակնկալում է իրավիճակի խաղաղ կարգավորում, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Հեռախոսազրույցը կայացել է փետրվարի 25-ին։ Նշվում է, որ Այվազյանը Լավրովին տեղեկացրել է Հայաստանում վերջին զարգացումների մասին:
«Ռուսական կողմից ընդգծվել է, որ իրավիճակը դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ, ակնկալում ենք, որ այն կկարգավորվի խաղաղ ճանապարհով»,-հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում: