«Իսկանդերներ» Արցախում պատերազմի ժամանակ չեն կիրառվել. ՌԴ ՊՆ. Տեսանյութ
Դիտել նաև
Կրեմլը հաստատել է՝ Պուտինն ու Ալիեւը քննարկել են հայտնաբերված «Իսկանդեր Մ»-ի մնացորդների հարցը
Ես պնդում եմ իմ ասածը՝ «Իսկանդեր»-ը կրակել է. Մովսես Հակոբյան. Տեսանյութ
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտարարություն է արել Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր»-ի բեկորների վերաբերյալ. Լուսանկար
Նիկոլ Փաշինյանը անգամ պատկերացում չունի, թե ի՞նչ է «ՍՈՒ 30-ՍԿՄ»-ը. ՌԴ ԶՈՒ գնդապետ
Իսրայելական ՀՕՊ համակարգը խոցել է Երևանի կողմից «Իսկանդերից» արձակված հրթիռը
Հայաստանը չի կիրառել «Իսկանդերներ» Արցախում հակամարտության ընթացքում, հրթիռների ողջ զինամթերքը գտնվել է երկրի զինված ուժերի պահեստներում, այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնեցին ՌԴ Պաշտպանության նախարարությունում, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Հաղորդում է «РИА Новости»-ն:
Պաշտպանության նախարարությունում հայտարարեցին, որ «տարակուսանքով և զարմանքով» են ծանոթացել Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի զինված ուժերի կողմից Արցախում օգտագործված «Իսկանդեր» համակարգի հրթիռները «չեն պայթել կամ պայթել են միայն 10%-ով»:
«Ըստ մեր մոտ առկա օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության, որը հաստատվել է այդ թվում օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այս տեսակի հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել Արցախում հակամարտության ընթացքում: Հրթիռների ողջ զինամթերքները գտնվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստներում», - ասացին նախարարությունից:
«Դատելով ամենից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն»,-ասված է հայտարարության մեջ:
Zham.am