Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը

Դիտել նաև
«Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում աշխարհի ոչ մի երկրի համար»․ Պեսկով
Կարևոր է այն որոշումների ընդունումը, որոնք թույլ կտան վերացնել ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժի խոչընդոտներն Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով. ՌԴ փոխարտգործնախարար
Պեսկովը՝ Շուշիում հայտնաբերված «Իսկանդերի» մնացորդների մասին
«Ռուսական զորքերի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրներին». Պեսկով
«Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում Պուտինի անձնական դերը պետք է հիշեն բոլորը»․ Պեսկով
Ռուսական կողմի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։
Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների։