«Քո հետեւից կգան». Փաշինյանը՝ քաղաքացուն. Տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթի ընթացքում այսօր՝ փետրվարի 25-ին, միջադեպ տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի փողոցում։
Նիկոլ Փաշինյանը ոգեւորված ողջունում էր շենքերի որոշ պատշգամբներից իրենց սատարողներին, երբ անսպասելիորեն նրանցից մեկը բղավեց՝ «արի ստեղ հլը արա», Նիկոլ Փաշինյանն անակնկալի եկավ եւ այդ քաղաքացուն սաստողներին ասաց՝ «հանգիստ», ապա դիմեց քաղաքացուն. «Քո հետեւից կգան»։
Վարչապետի սպառնալիքը զվարճացրեց նրա կողքից քայլող կնոջը՝ Աննա Հակոբյանին ու դստերը՝ Մարիամին, որոնք սկսեցին ծիծաղել։