Դատախազությունը հերքում է վարչապետի հրահանգով բանակի գեներալներին ձերբակալելու սանկցիա պատրաստելու լուրերը

Դիտել նաև
Նոր նշանակումներ դատախազությունում
Քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ դատախազության համակարգի գործունեության վրա․ հայտարարություն
Բացասական իրավական հետևանքներից զերծ մնալու համար կոչ ենք անում չկազմակերպել կամ չմասնակցել հավաքների. դատախազություն
Նոր փաստական տվյալներ՝ ադրբեջանական բանակում սիրիացի վարձկանների առկայության և Արցախի հայության դեմ ահաբեկչական գործողություններում նրանց ներգրավման վերաբերյալ․ՀՀ դատախազություն
Խնամքի կարիք ունեցող տարեցների համար ձեռք են բերվել բնակության համար ոչ պիտանի տներ. հարուցվել է քրգործ
ՀՀ դատախազությունը հերքում է շրջանառվող լուրերն այն մասին, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում հայկական բանակի գեներալներին ձերբակալելու համար:
«Հարթակներից հնչող ու լրատվամիջոցներից տարածվող տեղեկությունները, թե իբր «Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի ու զինված խմբերի միջոցով սանկցիա կիրառի, մտնի ՊՆ ու ձերբակալի հայկական բանակի գեներալներին», իրականությանը չի համապատասխանում:
Դատախազությունը հրահանգ կատարող չէ և չկա առհասարակ նման բան»,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: