Ինչպես և սպասվում էր Թուրքիան օգնության է գալիս Փաշինյանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի հայտարարել է, որ Անկարան դատապարտում է «հեղաշրջման» փորձը Հայաստանում: Փաստացի նա իր զորակցությունն է հայտնել Փաշինյանին և զգուշացրել, որ հայկական բանակը չպետք է դուրս գա իր սահմանադրական լիազորություններից:
Այս մասին Չավուշօղլուն հայտարարել է Բուդապեշտ կատարած աշխատանքային այցի ընթացքում:
Ինչպես եւ կանխատեսում էինք հայկական բանակի այս քայլը շատ մեծ անհանգստություն է առաջացրել Փաշինյանի հիմնական գործընկերոջ `Թուրքիայի մոտ, քանի որ, ըստ փորձագետների, Անկարայում կարծում են , որ Փաշինյանը դեռ մինչև վերջ չի իրականացրել իր առաքելությունը Հայաստանում:
Արտակ Հակոբյան