Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ)

«Գլխավոր շտաբն իր քիթը խոթել է իրեն չվերաբերող հարցերի մեջ». իմքայլականները լուռ են, իսկ Հովիկ Աղազարյանն էլ մարտական է տրամադրված

ՀՀ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանաջել է կառավարության հրաժարականը։

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա:

Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:

ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ:

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:

Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»,- նշված է ԳՇ հայտարարության մեջ:

Այդ հայտարաությունից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց, նշելով, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է  ռազմական հեղաշրջման փորձ. «Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»,- գրել է Ն. Փաշինյանը։

168.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից փորձեց պարզել, թե արդյո՞ք վտանգներ չեն տեսնում,  ԳՇ հայտարարությունից հետո՝ Նիկոլ Փաշինյանի կոչը, արդյո՞ք այս ամենը չի տանի քաղաքացիական բախումների։

Սակայն, ինչպես և ենթադրելի էր, իշխանական մի շարք պատգամավորներ կամ անջատում էին հեռախոսը, կամ զանգերը թողնում անպատասխան։

Նազելի Բաղդասարյանը, Արմեն Խաչատրյանը, Սիսակ Գաբրիելյանը, Լուսինե Բադալյանը, Նարեկ Զեյնալյանը, Վլադիմիր Վարդանյանը, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը զանգերին չպատասխանեցին։

Կարեն Համբարարձումյանն էլ լսելով հարցը, պահանջեց, որպեսզի հարցն ուղարկենք գրավոր, նշելով, թե շատ զբաղված է և հարցին կպատասխանի միայն գրավոր։

Վիկտոր Ենգիբարյանն էլ լսելով, որ իր հետ լրագրող է խոսում, ասաց, որ հարցազրույցներ չի տալիս։

Դիտարկմանը, իրադարձություններ են երկրում տեղի ունենում և որպես իշխանական պատգամավոր, անհրաժեշտություն կա, որ մեկնաբանություն տա, վերջինս ասաց.« Շնորհակալություն, բայց ես հարցազրույց չեմ տալիս, շնորհակալ եմ, ցտեսություն»։

Հովիկ Աղազարյանն էլ սկզբում ասաց, թե Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան լայվն է նայում, հետո զանգահարենք, երբ մի քանի րոպեից զանգահարեցինք, լսելով հարցը՝ տվեց հետևյալ մեկնաբանությունը. «Իհարկե, քաղաքացիական բախումներ չի լինի, անհանգստանալու պահ է, բայց բախումներ չի լինի։ Մենք պետք է իմանանք, ժողովուրդը մեր կողքին է, թե՝ ոչ, եթե մեր կողքին է, մենք մեր քայլերը կկատարենք»։

Չմանրամասնելով, թե ինչ քայլեր կկատարեն, Հովիկ Աղազարյանն ասաց, որ ԳՇ-ն իրավունք չուներ գնալու նման քայլի, իսկ, օրինակ, կաթողիկոսները, գիտնականները կարող են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Գլխավոր շտաբն իր քիթը խոթել է իրեն չվերաբերող հարցերի մեջ, սա պետական հեղաշրջման փորձ է, և բոլորը դրա համար պատասխան կտան»,- եզրափակեց Հովիկ Աղազարյանը։

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և բոլորին կանչել Հանրապետության հրապարակ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan