Արարատ Միրզոյանը ժամանել է կառավարություն
Քիչ առաջ կառավարություն է ժամանել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Այս մասին գրում է factor.am-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ մինչ այդ էլ կառավարություն էր եկել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։
Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ և իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել Հանրապետության Հրապարակում։