Բանակի կազմաքանդումը շարունակվում է Արցախ զինվորներ ուղարկել-չուղարկելու թեմայով
Բանակի կազմաքանդումը շարունակվում է Արցախ զինվորներ ուղարկել-չուղարկելու թեմայով։
Պարզ չէ, թե Նիկոլ Փաշինյանը 2020թ․ նոյեմբերի 10-ին ինչ է պայմանավորվել Արցախում գտնվող ու գտնվելիք զինված ուժերի հետ կապված։ Մի քանի ամիս է հարց եմ բարձրացնում, թե արդյո՞ք Հայաստանը իրավունք ունի՞ Լաչինի միջանցքը ռազմական նպատակներով օգտագործելու։ ԱԺ-ում Լուսավոր Հայաստանի պատգամավորի կողմից Ն․ Փաշինյանին տրված նույն հարցին, ՆՓ-ն ակնհայտորեն խուսափեց պատասխանելուց։
Քանի որ ՀՀ քաղաքացիների համար պարզ չէ, թե ՆՓ-ին ինչ է պայմանավորվել Լաչինի միջանցքի՝ ռազմական նպատակներով օգտագործելու հետ կապված, ուստի ՀՀ քաղաքացիների մոտ էլ անվտանգային հարցեր է առաջանում իրենց զինվորներին այդ միջանցքով անցկացնելու հետ կապված։
Այդ հարցերն ու դժգոհությունը ինֆորմացիոն տիրույթում օգտագործվում են ու հայտարարվելու է, թե «Նիկոլն ի՞նչ անի՝ ժողովուրդը չի ուզում ծառայել Արցախում»։
Մյուս կողմից էլ, նման խնդիրների պատճառով, բանակի նկատմամաբ հարգանքն ու վստահությունը աներևակայելի արագությամբ գահավիժում է։
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից