Նիկոլի 6-ամսյա ժամկետը և ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ կետ առ կետ Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով հավակնություններ ունի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ Իսկ ես ասում եմ, որ այդ պատերազմում կարելի էր առնավազն չպարտվել և կապիտուլյացիայի չենթարկվել. Արշավիր Ղարամյանը՝ Արմեն Սարգսյանին
13
ՀՐԱՏԱՊ. Գյումրիում լարված իրավիճակ է. ոստիկանները փորձում են բռնի ուժով Շիրակի մարզպետարանից հեռացնել գերության մեջ գտնվող զինվորների ծնողներին Մենք չպետք է թույլ տանք կեղծ խաղաղասիրական ծրագրերով մեզ թմրեցնել. Դա հենց Ադրբեջանի ուզածն է. Արման Թաթոյան Ալիևը թքում է Նիկոլի երեսին, իսկ վերջինս ասում է. «Կարծես անձրև է գալիս» Այս գեղցի սրիկայի տեղը ոչ թե քաղաքական դաշտն է, այլ ռազմական տրիբունալի ամբաստանյալի աթոռը. Տեսանյութ Ալիևը չի բացառել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումն ու կոչով դիմել Հայաստանի քաղհասարակությանը Նիկոլի թրքացման պատճառները և Հայաստանի վերջին շանսը «Քարվաճառը, Քաշաթաղը, ինչպես նաև Ակնայի շրջանի մի մասը վերադարձրել ենք առանց գեթ մեկ կրակոցի». Ալիև Ազգային ժողովի հերթական նիստերն են. օրակարգում 33 հարց է, այդ թվում Դատական օրենսգրքի փոփոխությունները. Ուղիղ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՀՀ ՄԻՊ Անդրանիկ Թևանյան. Քաղաքականության անբարոյական կողմն ու մեր անելիքը Պատերազմ Արցխում
Մահվանից մեկ ամիս առաջ Արման Նավասարդյանին Փաշինյանն էր հրավիրել և վերադարձավ շատ նյարդային վիճակում․ Հոխիկյան. Տեսանյութ Մարզպետի արյունը իմ տղայի արյունից կարմի՞ր է. գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը. Տեսանյութ Սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան Կա՛մ սարսափահար հանձնվել, որպեսզի մեր զանգերից աշտարակներ կառուցեն, կա՛մ պատրաստվել արժանապատիվ վրեժ լուծելու թշնամուց Պատգամավոր. Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել շուրջ 300 հայ պաշտոնյաների հանդեպ ՀՐԱՏԱՊ. Գյումրիում լարված իրավիճակ է. ոստիկանները փորձում են բռնի ուժով Շիրակի մարզպետարանից հեռացնել գերության մեջ գտնվող զինվորների ծնողներին Ճանապարհների ապաշրջափակում կոչվածը հանգեցնելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան «Հայրենիք» կինոթատրոնի սյունը դեռ քանդված է․ ավտովթարից անցել է մոտ 2 ամիս. Տեսանյութ Անուղեղ նորահայտ ուսապարկ Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ պատերազմում կրած պարտության համար մեղավոր են նախկինները, որոնք թալանել են բանակը Փրկարարները հայտնաբերել են Թասիկ գյուղի կորած բնակչի դին ՀՀ պատմաբանները բաց նամակ են հղել Բայդենին Մենք չպետք է թույլ տանք կեղծ խաղաղասիրական ծրագրերով մեզ թմրեցնել. Դա հենց Ադրբեջանի ուզածն է. Արման Թաթոյան Fly Armenia Airways–ի օդանավը չի ապամոնտաժվել, աշխատանքներ են տարվում տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է Արաբկիրում մի ամբողջ այգի է ոչնչացվում. բնակիչների տեղեկություններով՝ տարածքի սեփականատերն ու կառուցապատողը Իրանի քաղաքացի է, ազգությամբ ադրբեջանցի. Տեսանյութ Սամվել Բաբայանի ստի հետքերով. Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ ականատեսների ներկայությամբ, հրահանգել է արգելել փորձառու զինվորականների մուտքը հրամանատարական կետ Ինչու է Ալիևը, խոսքը փոխելով, ՀՀ-ում նախընտրական շրջանում «պադդերժկավատ» անում «նախկինների» դեմ պայքարող Հայաստանի իշխանություններին «Թուրքիան և Ադրբեջանը մեր թշնամիներն են՝ ոչ ավել, ոչ պակաս». Արման Աբովյանը հայերի ցեղասպանության մասին. Տեսանյութ Խաղաղություն պետք է լինի տարածաշրջանում ի հեճուկս Ալիևի. Լենա Նազարյան. Տեսանյութ «Հայկական ժամանակ» իրականությունից պետք է դուրս գան․ փաստաբանը՝ ՀՔԾ-ի մասին Պայթյուն՝ Ագարակի մաքսատան մոտակայքում․ կա մեկ զոհ ՀՀ իշխանությունները Կանադային չեն տվել «Բայրաքթար»-ներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի «Իրավունքի ուժով» ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի կնոջ ընկերությունը մեկ օրում մատակարարման չորս պայմանագիր է կնքել ՊՆ-ի հետ Արցախի ԱԳՆ ղեկավար. Ալիեւի դեգրադացիան տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի եւս 4 անդամ հրաժարական տվեց. Եւս մեկը եւ խորհուրդը կլուծարվի Պատերազմին կամավոր մասնակցած պետական պաշտոնյաները կպարգևատրվեն Հակոբ Արշակյանի արարքը՝ լրագրողին հարվածելը, իրավական ընթացք չի ստանա.ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել Փաշինյանն արդեն հաթաթա ա տալիս. մանրամասներ՝ անհետ կորածների հարազատների հետ հանդիպումից. Տեսանյութ Իշխանությունը թքած ունի գերիների հարցի վրա. Գևորգ Պետրոսյան Առողջապահության նախարարությունը հրապարակել է կամավոր պատվաստված քաղաքացիների անունները Կայացել է Անվտանգության խորհրդի նիստ Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները Ալիևը թքում է Նիկոլի երեսին, իսկ վերջինս ասում է. «Կարծես անձրև է գալիս» Երկիրը ֆիզիկական անվտանգության խնդիր ունի, ո՞վ փող կդնի. Արա Գալոյան. Տեսանյութ Կգա ժամանակը, որ մենք կվերադառնանք Երևան. Իլհամ Ալիև Ասում են՝ պատերազմը, սահմանային դիրքերը հանձնելը, զոհերի թիվը մի քաղաքականացրեք, բա ի՞նչը քաղաքականացնենք, ձեր տգիտությունը. Էլինար Վարդանյան Մենք ակնկալում ենք աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակությունից․ Ալիևը ուղիղ խոսքով դիմեց Հայաստանի սորոսակններին և մյուս գրանտակերներին Մենք պետք է ապագայում կորոնավիրուսի արձանը դնենք, որը հետ գցեց հանրաքվեով երկիրը տապալելը․ Իսագուլյան. Տեսանյութ Իրականում պատկերը սենց պետք ա լիներ… Բաքվի բռնապետի այսօրվա ելույթը անհասկանալիորեն խեղաթյուրված, կամ կոնտեկստից կտրված թարգմանաբար ներկայացվել է մեր հանրությանը. թարգմանություն Դուք ձեզ Նիկոլ Փաշինյանի ուսապարկ համարո՞ւմ եք․ լրագրողը՝ «Իմ քայլի» նոր պատգամավորին. Տեսանյութ ՀՔԾ քննիչի կողմից դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ Պատժի անխուսափելիությունը․ Գեղամ Նազարյանի հոդվածը Սահմանադրական դատարանի վճիռը՝ Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարման վերաբերյալ դիմումի մասին Այս գեղցի սրիկայի տեղը ոչ թե քաղաքական դաշտն է, այլ ռազմական տրիբունալի ամբաստանյալի աթոռը. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը բժշկի ցուցումով քովիդ թեստ է հանձնել, դատական նիստը հետաձգվեց Կրեմլը հաստատել է՝ Պուտինն ու Ալիեւը քննարկել են հայտնաբերված «Իսկանդեր Մ»-ի մնացորդների հարցը Կառուցելով հարաբերություններ․ Ռուսաստանի Դաշնություն Ադրբեջանն ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն. ՀՀ ԱԳՆ

Եթե մենք պարտվել ենք, ինչո՞ւ հիմա Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը չէ․ Արտակ Դավթյան

«Հրապարակը» զրուցել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի հետ

- Պարո՛ն Դավթյան, Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում ամենաաղմկահարույց միտքը «Իսկանդերի» 10 տոկոսով պայթելու մասին հայտարարությունն էր․ «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով»,- Սերժ Սարգսյանին անուղղակի հարց է տվել Փաշինյանը: Ամիսներ առաջ Ձեր հարցազրույցներից մեկում Դուք անդրադարձել էիք «Իսկանդերի» թեմային՝ ասելով, որ սպառազինության գնման 2017-ին հաստատված պլանը մի հարցում ուզում էիք փոփոխության ենթարկել՝ «Իսկանդերի» հրթիռների հետ կապված, բայց դա հնարավոր չեղավ, որովհետև կախված չէր միայն հայկական կողմի ցանկությունից: Կարո՞ղ ենք Ձեր և Փաշինյանի ասածների միջև կապ տեսնել, արդյոք հրթիռների հետ կապված խնդիրնե՞ր ենք ունեցել։ Տեխնիկապես հնարավո՞ր է նման բան, որ հրթիռը 10 տոկոսով պայթի։

-Ոչ, մեկը մյուսի հետ կապ չունի։ Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, ես չեմ կարող մեկնաբանել, քանի որ չգիտեմ, թե ինչ է ինքը նկատի ունեցել՝ 10 տոկոս ասելով։

- Շատ ուղիղ ասաց՝ պայթել է 10 տոկոսով։

- Դա պետք է պարզեն հրետանավորները, քանի որ տեխնիկական հարց է, ես չեմ կարող մասնագիտորեն պատասխանել։

- Դուք ռազմական գործիչ եք, ես ընդամենը հարցնում եմ՝ տեսականորեն հնարավո՞ր է նման բան, թե՞ ոչ։

- Իսկ ի՞նչ նկատի ունեք, եթե բացատրեք, թե ինչ նկատի ունեք։

- Նախ՝ ես նկատի չունեմ, այլ Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդ․ ես՝ որպես շարքային քաղաքացի, հասկացել եմ այդ հայտարարությունից, որ մեր «Իսկանդերը» փչացած է, հրթիռները՝ անսարք, հնամաշ, ու դրա համար էլ չեն պայթել կամ արդյունավետ չեն եղել։

- Իսկ արդյունավետը ո՞րն է։ Օրինակ, ասենք՝ 100 մետրի վրա պետք է թիրախ խոցի կամ թիրախը ի՞նչ ոչնչացման աստիճանով պետք է խոցի՝ 1 տոկոս, 10 տոկոս, 100 տոկոս․ սա է արդյունավետությունը։ Ինչի՞ մասին է խոսքը։ Այ, եթե ճշտեք, թե ինչ է նկատի ունեցել, նոր ես կարող եմ որևէ բան մեկնաբանել։

- Իսկ հնարավո՞ր է, ասենք, հրթիռի 100 խորանարդ պայթուցիկ նյութից ընդամենը 10 խորանարդը պայթի։

- Տեխնիկապես դա հնարավոր չէ։ Նորից եմ ասում՝ արդյունավետության տարբեր չափորոշիչներ կան, որոնց մասին մանրամասն կարող են մասնագետները խոսել։ Օրինակ, քանի հրթիռ է կիրառվել՝ 100, 20, 1։ Արդյունավետության մի շարք չափորոշիչներ կան, որի՞ մասին է խոսքը։ 

- Տոկոսով պայթյունի։

- Ես դա չեմ պատկերացնում՝ ինչպես է։

- Օրինակ՝ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, ասել է՝ Փաշինյանի վրա «Իսկանդերը» չի կրակել, ուրեմն ինչպե՞ս է նա 10 % պայթելն արձանագրել, այսինքն՝ դա միայն կարող է հաշվարկել նա, ում վրա կրակել են։

- Ես կարդացել եմ Մովսես Հակոբյանի մեկնաբանությունը, բայց, մեկ է՝ անհասկանալի է, հակառակորդն ասի քանի տոկոս ի՞նչը, ո՞ր չափորոշիչն ենք վերցնում։ Եթե թիրախը ոչնչանում է, շարքից դուրս է գալիս որոշակի տոկոսով կամ ընդհանրապես չի ոչնչանում, դա հրթիռի հետ կապված չէ։ Հրթիռը կա՛մ պայթում է, կա՛մ չի պայթում, պայթման տոկոսը ո՞րն է, դրա համար եմ ասում՝ պետք է հասկանալ, թե ինչ է ուզեցել ասել վարչապետը, նախադասությունը լրիվ բացված չէ, պայթյուն տասը տոկոսով՝ դա ոչինչ չի նշանակում։

- Այդպիսի բան հնարավոր չէ, փաստորեն։

- Եթե կոնկրետ պայթման մասին է խոսքը, եթե թիրախի հավանական ոչնչացման մասին՝ հնարավոր է, եթե կորուստներ պատճառելու մասին է, հնարավոր է, ես ի՞նչ իմանամ ինչն է նկատի առնվում։

- Իսկ ամիսներ առաջ, երբ հայտարարեցիք, որ գնումների պլանում «Իսկանդերի» հրթիռների գնման մասով էիք ուզում փոփոխություն անել, ի՞նչ նկատի ունեիք։

- Ամեն դեպքում՝ պնդում եմ, որ այդ հայտարարությունները մեկը մյուսի հետ կապ չունեն, դա նոր հրթիռների ձեռքբերման մասին էր խոսքը։ Ես ասել եմ, որ ուզում էինք փոփոխություն անել, միգուցե ես նկատի ունեի, որ ուզում ենք ավելացնել այդ հրթիռների քանակը, ոչ թե տեսականի փոխել, ես փակագծեր չեմ բացի, որովհետև դա ռազմական գաղտնիք է։

- Փաշինյանն ասաց նաև, որ վարչապետ դառնալուց հետո հեղափոխական մոտեցումներ չի դրսևորել բանակում, պահպանողական քաղաքականություն է վարել․ «Այն բանակը, որ մենք ունեցել ենք 2020 թ., դա նույն բանակն է, որ մենք ունեցել ենք 2018 թ., այն տարբերությամբ, որ այստեղ բարձրացվել են սպայական և շարքային կազմերի աշխատավարձերը, որ ռազմական ծախսերն աճել են 20 և ավելի տոկոսով»։ Եթե ավելի պարզ՝ ասում էր, որ զինտեխնիկայի գնման առումով շարունակել են նախկինների քաղաքական ու դիվանագիտական գիծը։ Բայց չէ՞ որ իմացանք, որ անպիտան ՍՈւ-եր են գնել, նախկինում է՞լ է նման բան եղել։

- Իսկ ի՞նչ նկատի ունեք «հեղափոխական փոփոխություններ» ասելով․․․ Ես ԳՇ-ի մասով միայն կարող եմ ասել, որ և՛ սպառազինության ներկրման առումով, և՛ մարտունակության առումով աշխատանքներ են տարվել, և եթե դրանք չարվեին, միգուցե արդյունքներն ավելի բացասական լինեին։ Ավելի շատ միջոցներ են հատկացվել մարտական պատրաստվածության համար, զենք-զինամթերք ռեսուրսներ, ավելի շատ սպառազինության ռազմական տեխնիկա է ներկրվել այդ ժամանակահատվածի համեմատ, զորավարժությունների քանակն է ավելացել։ Իհարկե, խորքային շատ խնդիրներ չենք կարողացել հաղթահարել, մասնավորապես, դա ցածր սպայական կազմի համալրման խնդիրն էր և այլն, որոնց համար ոչ թե երկու, այլ 6-8 տարի է պահանջվում, սպան պետք է ընդունվի ռազմական ուսհաստատություն, 4-5 տարի սովորի, գնա 1-2 տարի ծառայի և այլն։ 

Ի վերջո, չմոռանանք, որ պատերազմը երկկողմանի բնույթ է կրում, և ամեն ինչ չէ, որ մեր բանակի մարտունակությամբ է միայն որոշվում, դա որոշում է նաև հակառակորդի բանակի մարտունակությամբ։ Պատերազմը միայն ԶՈւ-երի խնդիրը չէ, առաջին հերթին պետության տնտեսություններն են միմյանց դեմ պատերազմում։

- Իսկ դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությո՞ւնը։

- Մնացածը դրան է ածանցվում՝ դիվանագիտական, տեղեկատվական, քաղաքականություն և այլն, բայց, մեծ հաշվով, տնտեսությունները և մարդկային ռեսուրսներն են մտնում հակադրության մեջ։ Միանշանակ պնդել, որ Հայաստանն իր մարդկային ռեսուրսներով և տնտեսությամբ կարող է դիմակայել մուսուլմանական համահավաք նման ուժին, շատ դժվար էր… Եթե Ադրբեջանը լիներ միայնակ, ես վստահ եմ, որ արդյունքն այլ կլիներ։

- Իսկ եթե պետության քաղաքական ղեկավարությունը հասկանար այդ ամենը, կարծում եք՝ պաշտպանության նախարարը կհայտարարե՞ր «նոր պատերազմ, նոր տարածքներ», վարչապետն էլ կհաստատեր այդ միտքը։

- Այդ հարցը կարող եք պաշտպանության նախարարին ուղղել, քանի որ ինքը քաղաքական գործիչ է և միգուցե այդ հայտարարությամբ ինչ-որ նպատակներ է ունեցել։

- Միայն պաշտպանության նախարարը չէր այդպես սադրում հակառակորդներին։

- Իսկ, ինչ է, նախարարը պիտի հայտարարեր, որ մենք պատերազմի դեպքում պարտվելո՞ւ ենք, նոր տարածքնե՞ր ենք տալու, օրինակ, Դուք ի՞նչ կասեիք։

- Եթե մենք մեր չափը, մեր ռեսուրսները, ինչպես Դուք եք ասում, մեր տնտեսության պոտենցիալը գիտենք, ի՞նչ իմաստ ուներ հրահրել հակառակորդին։

- Հիմա ես Ձեզ ուրիշ բան ասեմ․ վերջին երկրաշարժը, որ եղավ Երևանում, հիմա եթե Սպիտակի երկրաշարժի ուժգնությամբ երկրաշարժ ունեցանք Երևանում, մենք կունենանք բազմաթիվ ավերածություններ և զոհեր։ Դա պարզ է, բոլորս էլ հասկանում ենք, հիմա ասեք՝ դա ինչպե՞ս հայտարարենք, որ երբ նման բան եղավ, խնդրի առաջ չկանգնենք։

- Երկրաշարժը բնական աղետ է, մենք մեր հայտարարություններով բնությանը չենք սադրելու կամ գրգռելու, ինչ ուզում ու ոնց ուզում ենք, կարող ենք հայտարարել։

- Բնական աղետ է, այո, բայց եթե հիշում եք այն ժամանակ շենքերի որակի մասին․․․ վթարային շենքեր, բաներ կան։ 

- Դասական կանոն է՝ պատերազմները սկսվում են այն ժամանակ, երբ դիվանագիտությունն է պարտվում։

- Հիմա Դուք դա ինձ ինչի՞ եք ասում։ Կամ՝ անվերջ շահարկում են, թե իբր Արծրունն ամեն օր ասում էր, թե հաղթում ենք։ Լավ, Արծրունն ամեն օր ասեր, որ պարտվո՞ւմ ենք։

- Հա, թող ասեր, գուցե հանրությունն այլ կերպ մոտենար խնդրին, ոչ թե ռազմատենչ հայտարարություններ աներ, այլ Փաշինյանից գուցե պահանջեր ժամ առաջ դադարեցնել պատերազմը, կանգնեցնել մսաղացը, ու այսքան կորուստ էլ գուցե չունենայինք։

- Անցած բաների մասին խոսելը հեշտ է։ 40 թվականին հիշում եք Ռուսաստանի և Ֆինլանդիայի պատերազմը։ Հիմա Ֆինլանդիան պարտվե՞ց, թե՞ ոչ, չնայած հողերը ինքը կորցրեց։

- Ուզում եք ասել, որ մենք էլ չենք պարտվել։

- Եկեք մյուս կողմից հարցին նայենք՝ Ադրբեջանն իր առջև դրված խնդիրները կատարե՞ց, քանի հայը կա Ղարաբաղում, ուրեմն Ադրբեջանը խնդիրներ ունի։ Սա է խնդիրը։ Այո, ինքը որոշակի հաջողությունների հասավ, մենք ունեցանք անհաջողություններ։ Շատ ներողություն, եթե մենք պարտվել ենք, ինչո՞ւ հիմա Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը չէ։

- Մի շտապեք, հատկապես, որ շատ հեռու չէ ադրբեջանական դրոշը, ընդամենը մի 5 կիլոմետր։

- Ես չեմ շտապում, և ընդունենք՝ 1 կիլոմետր է, հարցը դա չէ․ իրավիճակը կարող է մեկ տարի հետո փոխվել, 5 տարի, 10 տարի։

- Բայց մենք կարող էինք, չէ՞, հիմա էլ այնպիսի իրավիճակ ունենալ, որ իրենց դրոշը ոչ թե 5, այլ, ասենք, գոնե 25 կիլոմետր հեռու լիներ Ստեփանակերտից։

- Չեմ կարող ասել, միգուցե հազար կիլոմետր հեռու լիներ, տար Աստված, որ այդպես լիներ։

- Բա ՌԴ նախագահը հայտարարեց, չէ՞, որ հոկտեմբերի 20-23-ին Փաշինյանին առանց Շուշին հանձնելու հաշտության համաձայնության տարբերակ է առաջարկվել։

- Ես չեմ կարող այդ մասին ոչինչ ասել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan