Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան

«Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը բացարձակ անգրագետ է, «Իսկանդերը» չի կարող պայթել 10 %-ով. սա պարզապես բարձրագոչ հայտարարություն է՝ քաղաքական ենթատեքստով․ Եվսեև

«168 ժամ» թերթը գրում է. «Եթե Ռուսաստանը վատ սպառազինություն է տրամադրում, ապա ինչո՞ւ են ռուսական զորքերն ուղարկվում հսկելու սահմանը Ադրբեջանի Հանրապետությունից Սյունիքի մարզում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան պատերազմում ռուսական «Իսկանդեր» համակարգի անհաջող կիրառման մասին աղմկահարույց դիտարկումներին:

Հիշեցնենք, որ Փաշինյանը, մասնավորապես, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել, ասել է՝ իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել, կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով: «80-ականների զե՞նք էր գուցե»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը թույլ է պատկերացնում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեխնիկական բնութագիրը, այն արտահայտությունը, որը հնչել է, բացարձակ անգրագետ է, «Իսկանդերը» չի կարող պայթել 10 %-ով: Նրա խոսքով, հրթիռներն ունեն մարտագլխիկներ, հրթիռը չի պայթում, հրթիռն արձակվում է ստարտով, իսկ անհաջող ստարտի դեպքում իսկապես պայթում է, խոսք կարող է գնալ միայն այն մասին, որ մարտագլխիկը չպայթի: Իսկ պնդելու համար, նրա կարծիքով, որ հրթիռների մարտագլխիկները պայթել են 10 տոկոսով, հարկավոր էր գոնե դրանք արձակել:

«Թող նա հաստատի գոնե մեկ արձակում «Իսկանդերի»՝ ԼՂ-ում երկրորդ պատերազմի ընթացքում: Իմ տվյալներով՝ այդ փուլում որևէ արձակում չի եղել: Մարդը, ով խոսում է այդ մասին, գաղափար չունի խնդրի տեխնիկական կողմի մասին, որպեսզի հայտարարի 10 %-ի մասին, պետք է լիներ հրթիռների մասսայական արձակում, այլապես ինչպե՞ս ենք ստանում 10 տոկոս: Այդ 10 տոկոսը որքա՞ն արձակումից է ստացվել: 10 տոկոս կարելի է ստանալ 10 հրթիռ արձակելու դեպքում, ամենաքիչը 5 արձակում պետք է անել՝ 10 տոկոս ստանալու համար:

Թող ամսաթվերը նշի՝ երբ են դրանք արձակվել, որտեղ են արձակվել, այդ դեպքում կարելի է հետաքննել: Իսկ հիմա այն, ինչ խոսում է, հիշեցնում է, որ նա փորձում է գտնել մեկին, ով մեղավոր է հայկական զորքերի պարտության մեջ ԼՂ-ում երկրորդ պատերազմի ընթացքում: Ավելի ճիշտ, այս հայտարարությունները պայմանավորված են ոչ թե «Իսկանդերի» տեխնիկական բնութագրով, այլ ՀՀ ներքաղաքական իրավիճակով, որտեղ նա վարչապետի պաշտոնում իրեն անինքնավստահ է զգում և նման կերպով փորձում է Արևմուտքի աջակցությունը ստանալ»,- նման պնդում արեց Եվսեևը:

Նա նաև արձանագրեց, որ վերջին տարիների ընթացքում հայ-ռուսական ռազմական համագործակցությունը թուլացել է, և դա է նաև հանգեցրել պարտության երկրորդ պատերազմում: Ռազմագետի որակմամբ՝ աբսուրդայինն այն է, որ ՀՀ ՊՆ ղեկավարը հայտարարում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ուժեղացման անհրաժեշտության մասին, ենթադրաբար՝ հայ-ադրբեջանական սահմանին Սյունիքի հատվածում Ղարաբաղի կողմից պետք է ռուսական բատալյոն տեղակայվի, իսկ ՀՀ վարչապետը դրան հակասող հայտարարություն է անում:

«Այդ դեպքում ստացվում է, որ վարչապետը չի վերահսկում իր սեփական կառավարությունը, այդ դեպքում ի՞նչ վարչապետ է նա: Չեն կարող վարչապետի խոսքերը հակասել Պաշտպանության նախարարի խոսքերին, նրանք միմյանց հակասում են, քանի որ, եթե Ռուսաստանը վատ սպառազինություն է տրամադրում, ապա ինչո՞ւ են ռուսական զորքերն ուղարկվում հսկելու սահմանն Ադրբեջանի Հանրապետությունից Սյունիքի մարզում: Ինչո՞ւ: Ինչո՞ւ է դա արվում այդ դեպքում: Փաշինյանն ինքն իրեն է հակասում: Սա, ամենայն հավանականությամբ, սեփական կարգավիճակի հարցում անինքնավստահության հետևանք է, այլ կերպ հնարավոր չէ հասկանալ, քանի որ երբեք նման հայտարարություններ չեն արվել: Եվ երկրորդ՝ նման հայտարարությունները պետք է հիմնվեն լուրջ բազայի վրա»,- ասաց Եվսեևը՝ շարունակելով, որ, եթե Փաշինյանը ցանկանում է հետաքննել, պետք է տրամադրի տվյալներ՝ արձակման ամսաթվերի, մարտագլխիկների ընկնելու վայրերի, պետք է տրամադրի փաստական բոլոր տվյալները:

Եվսեևի կարծիքով, եթե նա դա չտրամադրի, ստացվում է, որ նա գիտակցաբար վնասում է հայ-ռուսական հարաբերություններին մի փուլում, երբ ՀՀ-ն գտնվում է Ադրբեջանի սուր ճնշման տակ: Նա, ըստ վերլուծաբանի, սպառնալիքի տակ է դնում սեփական պետության անվտանգությունը:

«Կարծում եմ՝ նման հայտարարությանը ոչինչ էլ չի հետևի, բարձրագոչ հայտարարություն է, որով նա փորձում է գոհացնել իր արևմտյան գործընկերներին՝ մասնավորապես, Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին: Հարցի նման առաջադրումը վատթարացնում է ՀՀ անվտանգությունը»,- ասաց Եվսեևը: Նա չբացառեց նաև, որ Փաշինյանին սխալ տեղեկատվություն են տրամադրել, սակայն հակված է կարծելու, որ սա պարզապես բարձրագոչ հայտարարություն է՝ քաղաքական ենթատեքստով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan