Դավաճան Նիկոլը Վայոց ձորում է. մասսովկան կրկին երեխաներով է ապահովվում. Լուսանկար Այս ողջ ընթացքում ընտանիքը սպասում էր իրենց էրեխու վերադարձին, բայց ապրիլի 8-ին ԴՆԹ երեք հետազոտություններն էլ դրական պատասխան են տալիս Փաշինյանը պատրաստվում է ապրիլի 24-ին երթով բարձրանալ Ծիծեռնակաբերդ՝ դա ներկայացնելով որպես վստահության երթ
17
Վահրամ Սահակյանի ներկայացումը չեղարկելու սպառնալիք են արել թատրոնի տնօրենին Փաշինյանի իշխանության վերարտադրությունն անխուսափելիորեն նոր պատերազմ է բերելու. Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Թուրքիան ծաղրում է Ռուսաստանին, իսկ ռուս-թուրքական հարաբերությունների սրումը կարող է արձագանք ստանալ Արցախում Ընտրություններից առաջ Փաշինյանը նպատակ ունի սեփականաշնորհել ողջ դատական համակարգը Փաշինյանի ցինիզմը՝ Օնիկ Գասպարյանի` պատերազմի շարունակության վտանգների մասին իբր չզգուշացման վերաբերյալ, սահմաններ չունի Փաշինյանը հունիսի 20-ին ընտրություններ նշանակեց, որպեսզի մայիսի 9-ին վարչապետ չլինի՞ Խոշոր հրդեհ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, տարհանվել է 11 հիվանդ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել Անդրանիկ Սիմոնյանը,դա է եղել ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու գինը Փաշինյանն Արցախում կորուստների համար մեղադրել է Ռուսաստանին. Տեսանյութ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել. ԲԴԽ նախագահ են ուզում նշանակել Գագիկ Ջհանգիրյանին Պատերազմ Արցխում
Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը՝ Politique Internationale-ին «Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով աղջիկ երեխա է ծնվել Սեյրան Օհանյան. «Անդրանիկ Քոչարյանը խոսում է իմ կնոջ հագուստների մասին…Թող ասի՝ ո՞ր զգեստն է դուր գալիս, տանք իրեն, հագնի ու ման գա» Սոթքի հանքի աշխատակիցները շարունակում են փակ պահել դեպի հանք տանող ճանապարհն ու երկաթգիծը, նրանց աշխատավարձերը 4-5 անգամ պակասել են․ Թագուհի Թովմասյան Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է Առողջապահության նախարարությունը հղիներին հորդորում է կորոնավիրուսի նշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները Նոր Հայաստանի ոսկե ձվերը Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին Բայրաքթարը Վայոց Ձորի մարզում է Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով չէր կարող զբաղեցնել ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը. Տ. Խաչատրյանը դիմել է դատարան Այն ուժի հետ եմ լինելու, որի ղեկավարմամբ ՀՀ-ն առաջընթաց կունենա․ Վալերիյ Օսիպյանը՝ ընտրությունների մասին Վահրամ Սահակյանի ներկայացումը չեղարկելու սպառնալիք են արել թատրոնի տնօրենին ՀՀ ՊՆ, ՊԲ, ե՞րբ եք վերջ տալու էս բարդակին, ինչո՞ւ եք տղերքի անունները հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում Սիմոն Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը չպետք է նույնացնել մեղադրական դատավճռի հետ, նա դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս․ պաշտպան Ադրբեջանի և Իրանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Թորոս գյուղում զոհված 3 հերոսների անունով դասասենյակ է բացվել Հայաստանի «փրկության» ճանապարհը Զինծառայողների աճյունների որոնումները երեկ ավարտվել են ապարդյուն. ԱԻՊԾ Դավաճան Նիկոլը Վայոց ձորում է. մասսովկան կրկին երեխաներով է ապահովվում. Լուսանկար Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ չի կարող լինել ոչ միայն 65 տարին լրացած լինելու հանգամանքով, այլև օրենսդրությանը չհամապատասխանող այլ հանգամանքներով Գիտակից հայերի համար ծանր երեք տարիներ էին՝ ողբերգական եզրահանգմամբ Սկի կինո նկարելուց էսքան կամեռա չկա ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել ԵՄ Հրվ. Կովկասի հարցերով մշտական ներկայացուցչի և Դավիթ Բաբայանի հանդիպման առնչությամբ Էրիկի աչքերը ես երբեք չեմ մոռանա Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 870, մահվան՝ 33 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 207 973 է, մահվան դեպքերինը՝ 4837 Քանի՞ հոգի կհասցնի պատվաստվել մինչև մայիսի 31-ը, և որքա՞ն գումար կընկնի ջուրը Ռոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները շեշտակի նվազել են ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը ծանր մարտեր են սպասվում Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է Բոլորս կարծում էինք, որ Էրիկը գերի է, կադրերը տեսել ենք, բայց պարզվեց, որ նրա աճյունը հայտնաբերվել է որոնողական աշխատանքների ժամանակ Մեր նպատակը Ռուսաստանի հետ միութենական պետության ստեղծումն է․ Մգեր Արմենիա. Տեսանյութ Նախագահի հույսով․ ԱԺ-ի՝ մեծ աղմուկով ընդունած օրենքը մշուշոտ ապագա ունի Պատկերավոր ասած, Քարվաճառը, Շուշին և Քաշաթաղը և ոչ մի դեպքում չեն կարող տեղավորվել վաչկատունի նույնիսկ ամենամեծ վրանում Ավտովթար Թբիլիսյան խճուղում. կա տուժած Ե՞րբ եք դադարելու «ստռախովկայի» համար բողոքներ ներկայացնելը, թե՝ իրոք կարծում եք, որ բոլոր դեպքերում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սխալ է Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Օնիկ Գասպարյան, մտնում ես այնպիսի դաշտ, որտեղ քո բարոյական, իրավական, միգուցե, քաղաքական խաղին Փաշինյանն առաջադրում է «մարտեր առանց կանոնների «Արբանյակի մասին Նիկոլ Փաշինյանի սուտը՝ փաստերով»․ Նաիրի Հոխիկյան Մհեր Մկրտչյանի ֆիլմը բոլորիս մասին է` նիկոլին հավատացողների ու չհավատացողների մասին, դավաճանների ու իրենց տեսակը ընտրածների մասին է Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը ՄԻՊ-ը դիմել է իրավապահներին՝ որոշ պաշտոնյաների անօրեն, ձեւախեղված հանրային վարքի առթիվ քննություն իրականացնելու նպատակով Նպատակն է, որ ընտրություններին մասնակցող արևմտամետները շատ լինեն Ոչ պատերազմը, ոչ համավարակը չեն խանգարել, որ մարզեր այցելեն Հայաստանի ռեքվիեմը` պետությունը սպանողների ծափահարությունների ներքո Ծառուկյանն անձամբ է կազմել ԲՀԿ նախընտրական ծրագիրը Շուտով գալու է դավաճան կապիտուլյանտին գործով մերժելու ժամանակը

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կանխվել է դատապարտյալի փախուստի փորձը

Սույն թվականի փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, չնախատեսված խուզարկություն, ապա նաև դեպքի վայրի զննություն են կատարել նույն հիմնարկում միայնակ պահվող, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով 15 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված, միաժամանակ մեկ այլ քրեական գործով քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձի համար մեղադրվող Է.Վ.-ի խցում, որով հնարավոր է եղել կանխել վերջինիս կողմից ծրագրված հերթական փախուստի փորձը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես երկհարկանի մասնաշենքի 2-րդ հարկում տեղակայված խցի պատուհանի և ճաղավանդակի միջնամասից հայտնաբերվել և առգրավվել է ամրալարից ինքնաշեն եղանակով պատրաստված, 35 սմ երկարությամբ, սրածայր, բռնակով մետաղյա լինգ, իսկ խցի տարբեր հատվածներում նախապես հարմարեցված թաքստոցներից՝ 5 սմ երկարությամբ, ինքնաշեն, մետաղյա, սրածայր հատիչ (зубило) և անհարթ եզրերով բետոնի կտոր: Խցի սանհանգույցի անկյունով անցնող, օդափոխության համար նախատեսված 10,5 սմ տրամագծով պոլիմերային խողովակի՝ առաստաղի հետ հպման հատվածում հայտնաբերվել է առաստաղի նույն ներկով ներկված, պտուտակներով ամրացված և եզրերը հմտորեն քողարկված, 30 x 43 սմ չափերի նրբատախտակ, որով թաքցված է եղել նախապես բացված, մոտ 36 x 27 սմ չափերի անհարթ եզրերով անցք։

Անցքի եզրերին հայտնաբերվել են մոտ 1 սմ տրամագծով 5 փորվածքներ, որոնք ևս քողարկելու համար դրանց մեջ տեղադրված են եղել առաստաղի գույնին համապատասխան սպիտակ անձեռոցիկի կտորներ։ Պոլիմերային խողովակից, իր հերթին, նախապես կտրված է եղել մոտ 2 սմ-նոց հատված խողովակը հեշտությամբ հանելու նպատակով։ Այն խցանված է եղել տանիքի ծածկի վրա լցված կարմիր խճաքարերով։ Խցի հատակին գցված լինոլեումը հեռացնելուց հետո պարզվել է, որ հատակի որոշ տախտակների ամրակցման հատվածներում առկա են դարձյալ քողարկման նպատակով պատրաստված և հատակի նույն ներկով ներկված կպչուն կտորե ժապավեններ, որոնց հեռացումից հետո բացված ճեղքերից տեսանելի են դարձել տանիքի ծածկին լցված կարմիր խճաքարերին համանման զանգվածներ:

Հատակի տախտակների ապամոնտաժումից հետո դրանց տակ հայտնաբերվել է թաքստոց, որտեղից առգրավվել է խցում առկա մահճակալից ապամոնտաժված 67 սմ երկարությամբ, 1 սմ տրամագծով մետաղյա խողովակից ինքնաշեն եղանակով պատրաստված ձեռքի գայլիկոն, որի տրամագիծը համապատասխանել է առաստաղին հայտնաբերված 5 փորված անցքերի տրամագծին։

Ընդ որում, հատակի տախտակների արանքից գայլիկոնը հեշտությամբ հանելու համար դրա վրա նախապես ամրացված է եղել մալուխից կցորդիչ։ Նույն թաքստոցում հայտնաբերվել է նաև օդափոխության խողովակից բացակայող 2 սմ երկարությամբ կտորը, ինչպես նաև առաստաղի նրբատախտակի եզրերը քողարկելու նպատակով օգտագործված սպիտակ կավճանման կոշտ զանգված և նույն գույնի նյութով պատված հարթ փայտի կտոր: Իրենց վրա հանցագործության հետքեր պահպանող և հանցագործության գործիք ծառայած բազմաթիվ առարկաների համակցությունը հիմք է տալիս եզրահանգելու, որ Է.Վ.-ն, հերթական անգամ ծրագրելով փախուստի դիմել քրեակատարողական հիմնարկից, իրականացրել է անմիջականորեն հիշյալ հանցանքի կատարմանն ուղղված գործողություններ՝ ինքնաշեն հարմարեցված գործիքներով նախապես խցի առաստաղին փորելով անցք և այն քողարկելով՝ նպատակադրվել է խցից դուրս գալ մասնաշենքի տանիք և փախուստի դիմել քրեակատարողական հիմնարկից։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են նյութագիտական, դատահետքաբանական և այլ փորձաքննություններ։

Հատկանշական է, որ Է.Վ.-ն, դեռևս 2018 թվականին պատիժ կրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում փորձել էր փախուստի դիմել միևնույն եղանակով՝ խցի պատի վրա անցք բացելու, այնուհետև այն նախապես ներկված ստվարաթղթե քողարկիչով և նրբատախտակով քողարկելու միջոցով, ինչը դարձյալ կանխվել էր քրեակատարողական ծառայողների կողմից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan