Զարմանալի չէ, որ Նիկոլը որոշեց հարցազրույց տալ թուրքամետ համբավ ունեցող լրատվամիջոցին

Դիտել նաև
Նախագահի հույսով․ ԱԺ-ի՝ մեծ աղմուկով ընդունած օրենքը մշուշոտ ապագա ունի
Հայաստանը տնտեսական հարաբերությունների զարգացման կարիք ունի եւ Վրաստանի, եւ Ադրբեջանի հետ. Արմեն Սարգսյան
Թուրքիայի արժեքն այնքնան մեծ է, որ Արևմուտքը իրականում պատրաստ է բավարարվել կոսմետիկ պատժամիջոցներով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բնակվում է Թբիլիսիի «The Biltmore» հյուրանոցի թագավորական սենյակում, որի մեկ գիշերվա արժեքը 2000 ԱՄՆ դոլար է
Մեկնարկել է Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան
Ակնհայտ է, որ քաղաքական գործիչները հիմնականում հարցազրույցներ են տալիս իրենց համար հոգեհարազատ լրատվամիջոցներին:
Տրամաբանական է, որ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս «TV5»- ին, իսկ Սերժ Սարգսյանը ՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:
Սա համաշխարհային պրակտիկա է:
Պուտինը երբեք հարցազրույց չի տա «Дождь» հեռուստաալիքին, իսկ Էրդողանը՝ «Երկիր մեդիա» հայկական հեռուստաընկերությանը:
Յուրաքանչյուր քաղաքական գործիչ փորձում է հենվել այն ԶԼՄ-ների վրա, որոնք իր տիրույթից են: Եվ տրամաբանական է, որ Նիկոլն իր վերջին հարցազրույցը տվեց ոչ թե Պետրոս Ղազարյանին, այլ թուրքամետ համբավ ունեցող 1in.am կայքին:
Արդյո՞ք Փաշիյանի որոշումը գիտակցված էր, թե ոչ, այլևս կարևոր չէ: Նա այնքան բացահայտ է «խաղում Ալիևի և Էրդողանի դաշտում», որ նույնիսկ իմաստ չունի մտածել, թե ինչու է նա հարցազրույց տալիս այն կայքին, որը տարիներ շարունակ քննադատել է հայ-ռուսական հարաբերությունները և բարձր գնահատել Թուրքիայի դերը մեր տարածաշրջանում:
Սա այն բացահայտումների շարքից է, որոնք ցույց են տալիս, թե ինչ ուժեր են իշխանության բերել Նիկոլ Փաշիյանին:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից