«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ

Փաշինյանն իր «Իսկանդերյան» պատասխանով հերթական անգամ վտանգեց հայկական պետականությունը

Նիկոլ Փաշիանի երեկվա հարցազրույցի հիմնական թեզերից մեկն այն էր, որ Հայաստանին մատակարարված «Իսկանդերները» հնամաշ էին և չաշխատող: Իր այս պատասխանով Նիկոլ Փաշինյանը փորձեց թիրախավորել Սերժ Սարգսյանին, բայց իրականում նա Ռուսաստանին թիրախավորեց, քանի որ մինչ օրս աշխարհում կա դիսկուրս ռուսական զենքի որակի, այդ թվում  «Իսկանդերի» որակի մասին:

Գաղտնիք չէ, որ զենքի շուկայում նոր «տարածքներ» գրավելու համար Ռուսաստանի և Արևմտյան երկրների միջև կա կատաղի մրցակցություն, իսկ տարածաշրջանային պատերազմները յուրօրինակ պոլիգոններ են տարբեր զենքերի ցուցադրման համար:

Օրինակ՝ վերջին ղարաբաղյան պատերազմից հետո զենքի համաշխարհային շուկայում թուրքական Bayraktar-ների «ակտիվները» կտրուկ բարձրացան: «Իսկանդերի» մասին Փաշինյանի երեկվա խոսքերը լուրջ հարված էին ռուսական շահերին: Դա նաև իմիջային հարված էր Ռուսաստանին՝ մի պետության ղեկավարի կողմից, որը համարվում է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերը:

Փաշինյանն՝ իշխանության գալով փողոցից, այդպես էլ «գավառական լրագրողից» չվերածվեց պետական ​​գործչի: Նա դեռ չի գիտակցել, որ միջանձնային վեճերի, «ռազբորկաների» մեջ չի կարելի ոտնահարել այլ պետությունների շահերը:

Նույնը նա արեց 2018-ին, երբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումների պատճառով քրեական գործ հարուցեց ՀԱՊԿ-ի այն ժամանակվա քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ: Նա չհասկացավ, որ այս քայլով  լուրջ հարված հասցրեց Ռուսաստանի իմիջին:

Հայ ժողովուրդն այս ամենի պատասխանը տեսավ 2020-ի պատերազմի ժամանակ: Արդյունքում մենք կորցրեցինք Ղարաբաղի տարածքի մեծ մասը, զոհվեցին մոտ 5000 մարդ... Բայց  ինչպես պարզվում է Փաշինյանն այս ամենից ոչ մի հետեւություն չի արել: Նրա գավառական էությունը թույլ չի տալիս փոխել սեփական գիտակցությունը:

Երբ 2018-ին Նիկոլը պատասխանում էր Սերգեյ Լավրովին և հայտարարում, որ «Ռուսաստանը պետք է հարմարվի հայկական իրողություններին», նա չհասկացավ, որ դա կհանգեցնի Ղարաբաղի տարածքների կորստին և շուրջ 5000 մարդու կյանք կարժենա,  բայց նույնիսկ պատերազմի նման արդյունքները չեն կարողանում փոխել Փաշինյանին:

Ինչպես ասում են՝  «Կարմիր կովը կաշին չի փոխի»:

Իհարկե պաշտոնական մակարդակով Ռուսաստանը չի պատասխանի Փաշինյանին, քանի որ կարող է հայտնվել ծիծաղելի իրավիճակում: Ռուսաստանն իրեն մրցակից է համարում ԱՄՆ-ին, Գերմանիային, Չինաստանին, բայց ոչ Փաշինյանին: Սակայն անուղղակիորեն Մոսկվան անպայման պատասխանելու է Փաշինյանին:

Փաշինյանը՝ որպես վարչապետ, աղետ է հայ ժողովրդի համար: Եվ որքան շուտ մարդիկ գիտակցեն դա, այդքան քիչ կորուստներ է կրելու Հայաստանը տարբեր ոլորտներում:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan