«Քիչ առաջ միայն տեղեկացա Ազատություն ռադիոկայանի նկարահանող խմբի հետ կապված միջադեպի մասին։ Դա անթույլատրելի է». Գեղամ Մանուկյան

Դիտել նաև
նիկոլը վայրկյան առաջ պիտի պաշտոնանկ արվի, որ հասցնենք իր քաղաքակիրթ գործընկեր իլհամի հարցերն էլ լուծենք
Ժամ առաջ հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները, քույրերն ու եղբայրները գոնե մի փոքր խաղաղվեն
Ափսոսանքով ու ցավով տեղեկացա մեր երկրի և ժողովրդի մեծ նվիրյալներից մեկի՝ Հրայր Հովնանյանի մահվան մասին. Վազգեն Մանուկյան
Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, փորձում էին բերման ենթարկել Վազգեն Մանուկյանի կնոջը
Ապրիլի 7 ին վախկոտ նիկոլի ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկել 15 հայ կնոջ. դեպքը տեղի է ունեցել Հայաստանում
«Քիչ առաջ միայն տեղեկացա Ազատություն ռադիոկայանի նկարահանող խմբի հետ կապված միջադեպի մասին։ Դա անթույլատրելի է, եւ միջոցներ ձեռք կառնվեն: Նման բան չպետք է թույլ տանք։ Քաղաքացիները պարտավոր են, հակառակ իրենց նախասիրությունների, հարգանքով վերաբերվել բոլոր լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Կրկնում եմ՝ հակառակ բոլոր նախասիրությունների։ Լրագրողին որեւէ մեկն իրավունք չունի խոչընդոտել ծավալելու իր գործունեությունը։ Նաեւ՝ չպետք է կրկնվեն 2018-ի խայտառակ օրերը, երբ շատ լրատվամիջոցներ նկարահանում կատարում էին առանց միկրոֆոնի տարբերանշանի, որ ամբոխի ինքնադատաստանի բաժին չդառնային։ Դա անթույլատրելի է, խոչընդոտել լրագրողի աշխատանքը։ Ափսոս տեղում չեք ասել դրա մասին, եւ նոր միայն տեղեկացանք, որ միջոցներ ձեռնարկվեին»:
Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից