Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Նրանք սպառնում են կրակել պետությունը վերականգնել փորձող մարդկանց վրա. դեռ հույս ունեմ, որ կրակելու իրենց հրահանգները կատարող չի լինի. Ավետիք Իշխանյան

Սրանք ունեն ուժային կառույցներով շրջապատված իշխանություն և նրանց սպառնալիքները իշխանական աթոռը պահելու համար են: Նրանց բացարձակ չի հետաքրքրում, թե Հայաստանն ում տիրապետության տակ կլինի, կարևորը՝ նրանք պահեն իրենց ողորմելի աթոռը: Արդեն փաստ է, որ իրենք ամեն ինչի պատրաստ են իրենց իշխանությունը պահելու համար: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունն առ այն, որ եթե քաղաքացիները որոշեն շենքեր գրավել, պետք է պատրաստ լինեն, որ կարող են նրանց վրա կրակել:

«Այդ անձն իրեն երևակայում է որպես պետության ներկայացուցիչ և խոսում պետության անունից: Միայն կարող եմ ասել, որ նա և վերջինիս կուսակիցները պետության անունից խոսելու իրավունք չունեն, որովհետև նրանց ջանքերի շնորհիվ մենք հիմա Հայաստանի պետականությունը կորցնելու եզրին ենք: Այսօր էլ ՀՀ-ն որպես պետություն գոյություն չունի, որովհետև Հայաստանի հարցերը լուծում են այլ երկրներ: Այս իշխանությունը չունի որևէ բարոյական սկզբունք, ազգային-պետական մտածողություն, որևէ խղճմտանք, որևէ զգացմունք այսքան զոհերի նկատմամբ: Բացի իրենց ստամոքսից իրենց ոչինչ չի հետաքրքրում, և բնական է, որ դա պահելու համար կգնան անգամ ամենաստոր քայլերին ու ինչպես ասում են՝ կկրակեն»,-ասաց նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ սա է իրականությունը. իշխանությունը հողորտում է բոլոր այն ուժերի վրա, որոնք իրենց դեմ են և փորձում են պետությունը փրկել: «Նրանք սպառնում են կրակել պետությունը վերականգնել փորձող մարդկանց վրա: Կկարողանան կրակել, թե ոչ, չգիտեմ, բայց ես դեռ հույս ունեմ, որ կրակելու իրենց հրահանգները կատարող չի, սա նաև պայմանավորված է մեր ժողովրդից, որ այլևս չհանդուրժեն հակապետական հայտարարությունները»:

Հարցին, թե արդյոք այս իշխանությունը կգնա այդ քայլին, Իշխանյանը ընդգծեց՝ փորձը ցույց է տվել, որ այս իշխանությունը որևէ բարոյական սկզբունք, չափանիշ, կարմիր գիծ չունի. «Արդյոք այդ կարմիր գիծն էլ կանցնեն՝ կրակելու հրահանգ տալով, կապրենք, կտեսնենք»:

Դիտարկմանը, թե այս իշխանականները իշխանության եկան հեղափոխությամբ, որի ընթացքում ականատես եղանք արագաչափերի փակման, դռների կոտրման, շենքերի գրավման, սակայն նախկին իշխանության կողմից նման հայտարարություններ և սպառնալիքներ չհնչեցին, իրավապաշտպանը արձագանքեց, որ անգամ այդ դեպքում չպետք է սպառնալիքներ հնչեին, քանի որ պետք է գործել միայն օրենքով, եթե Ռադիոտուն են գրավում, պետք է պատասխանատվության ենթարկել:

«Նախկին իշխանությունները չէին սպառնում, բայց այս իշխանության շուրթերից միշտ դուրս է գալիս ատելության խոսք ու սպառնալիքներ: Սա է տարբերությունը: Այսօր ընդհանրապես օրենք չկա, բայց նաև իրավական հանրությունը համեստորեն կատարում է բռնապետ վարչապետի ցուցումները, այն էլ ամենախայտառակ ձևով: Նա ԱԱԾ-ին պարզապես հրահանգ է տալիս ձերբակալել, գործ հարուցել, կալանավորել և սրա արդյունքում երևում է, որ ՀՀ-ում մեկ անձի կամք է գործում, ողջ պետական կառույցները վարափոխվել են իշխանականի և վերջիններս գումարի, ծրարների, պարգևավճարների դիմաց պատրաստ են կոպտագույն, հակաիրավական քայլերի գնալ»,-նշեց Իշխանյանը:

Հարցին, թե ի վերջո ո՞ւր մնաց «թավշյա, լեգիտիմ, ժողովրդասեր» իշխանությունը, Իշխանյանը պատասխանց՝ առաջինն այդ թավշյա բառից պետք է վախենալ, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ այդ բառով առաջնորդվողներն ավելի բռնարար էին: «Ամեն դեպքում, այս իշխանության առաջին օրվանից թավիշ ընդհանրապես չի եղել, եթե հիշենք դատարանների շրջափակումը, ասֆալտին փռելու հրահանգներն ու դրանց կատարումները: Այս մարդն ինչպես ղեկավարել է իր թերթը՝ մարդկանց վրա գոռալով, ստրուկներ համարելով, այդպես էլ ղեկավարում է երկիրը: Սա է մեր իրականությունը»:

Իսկ ապագայում վարչապետի հրաժարականը հավանական լինելու մասին Իշխանյանը նշեց, որ Փաշինյան ամեն ինչ անելու է, որ այդ պահը չգա, բայց ըստ նրա՝ մարդիկ որոշում են, Աստված կատարում է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan