Ռազմագերիների առաքելությունը մարդասիրական է և չի ճանաչում ազգություն. ՄԻՊ
Դիտել նաև
Ադրբեջանցի գերուն «կարմիր գորգով» վերադարձնում են, հայ ընդդիմադիրներին՝ «փռում ասֆալտին»
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ
Կերկարացնե՞ն հայ գերիների կալանքը
Հայկական կողմը գերիների վերադարձի կոնկրետ տեղի եւ ժամի մասին տեղեկանում էր ադրբեջանական լրատվամիջոցներից
Հայկական կողմը գերիների վերադարձի կոնկրետ տեղի եւ ժամի մասին տեղեկանում էր ադրբեջանական լրատվամիջոցներից
Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած զինվորների և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական բժիշկները ցուցաբերել են հատուկ վերաբերմունք և սրտացավություն։ Այս ամենն արձանագրվել է հոսպիտալներ Մարդու իրավունքների պաշտպանի և նրա ներկայացուցիչների այցերի ժամանակ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շուրջօրյա դիտարկումներն այս հարցերով ցույց են տալիս, որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի ռազմական բժիշկները հավատարիմ են իրենց մարդասիրական բարձր առաքելությանը: Դրա մասին են վկայում ոչ միայն Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, այլև քաղաքացիները, ովքեր իրենց դիմումներում հերոսական են համարում մեր բժիշկների կատարած աշխատանքը:
Պատերազմական գործողությունների ժամանակ շատ դեպքերում նրանք վերջինն են դուրս եկել ռազմական գործողությունների այն վայրերից, որտեղ ընթացել են ծանր մարտեր՝ օգնություն ցույց տալով կամ փրկելով մյուսներին: Պաշտպանն արձանագրել է ռազմագերիներին բացառիկ աջակցության օրինակներ։
Բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմը, անձնուրացությունը, գիշեր ու ցերեկ հոգատար աշխատանքը պետք է յուրաքանչյուրս բարձր գնահատի: Նրանց առաքելությունը մարդասիրսական է և չի ճանաչում ազգություն:
Իհարկե, ռազմաբժշկության ոլորտում կան նաև տարբեր խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է հետեւողական կոնկրետ քայլեր: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում պատրաստակամ է ու մշտապես է աջակցում խնդիրների լուծմանը, ինչը բերում է տվյալ համակարգի զարգացմանը և նպաստում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր գործին: