Կառավարության մասնաշենքերի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 25 մասնակից. ոստիկանություն

Դիտել նաև
Ոստիկաններն այս տարի կայացած ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար 2 անգամ պարգեւավճար են ստացել
Ոստիկանական զորքերը՝ ԱԺ-ի բակում. վարչապետի այցից առաջ անվտանգությունն ուժեղացվում է. Տեսանյութ
Տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ Ոստիկանություն
Չտրվել հակահասարակական արարքների գայթակղությանը․ ՀՀ ոստիկանությունը՝ այսօրվա հանրահավաքներից առաջ
Ոստիկաններից պահանջել են ընտանեկան սելֆիներ աներ Փաշինյանի միտինգից. Mediaport
Կառավարության մասնաշենքերի մոտից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից.
«Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով»:
Նշենք. որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
Նշենք, որ այսօրվա ակցիայի մասին ընդդիմությունը հայտարարել էր երեկ, նշելով, որ Փաշինյանը Կառավարության թիվ 3 մասնաշենք է գնալու և պետք է արգելել նրա տեղաշարժը: Մինչև ակցիայի մեկնարկը շենքերը շրջափակվել էին ոստիկանության բազմաթիվ ծառայողներով, որոնց պաշտպանությամբ էլ Փաշինյանն այցելեց Կառավարության 3-րդ մասնաշենք: