Նաիրա Զոհրաբյանը կին գերիների հարցով դիմել է Չեչնիայի նախագահի եղբորը

Դիտել նաև
Գերիների փոխանակման օպտիմալ ձևաչափը հնչում է հետևյալ կերպ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց». Զախարովա
Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել ակտիվ զբաղվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման հարցով
Շիրակի մարզից գերեվարված պահեստազորայինների ծնողները երեկվանից բողոքի ակցիա են իրականացնում մարզպետարանի մոտ. Տեսանյութ
Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին խնդրել է օգնել գերեվարված երկու կանանց վերադարձի հարցում
Իշխանական պատգամավորները փորձել են իրենցով անել ռազմագերիների մասին նախագիծը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անցած շաբաթ Պետդումայի հրավերով Մոսկվայում էր եւ տարբեր շրջանակների հետ հայ ռազմագերիների հարցերի քննարկմանն է մասնակցել, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունեցել նաեւ չեչենական շրջանակների հետ։
ՌԴ պաշտոնական շրջանակների ուղեկցությամբ նա հյուրընկալվել է նաեւ Չեչնիայի նախագահ Կադիրովի եղբոր տանը եւ խնդրել է գոնե առաջնահերթ լուծում տալ գերի կանանց վերադարձի խնդրին։
Ըստ որոշ տեղեկությունների՝ 4 կնոջ մասին է խոսվում, որոնցից երկուսի փաստը ադրբեջանական կողմը չի հաստատում։ Զոհրաբյանի հետ երեկ զրուցել մեզ չհաջողվեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում