«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ

Հայաստանյան ներքաղաքական փակուղին. Ինչ տվեց փետրվարի 20-ի հանրահավաքը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հետպատերազմյան շրջանում հայաստանյան ներքաղաքական կյանքը ակտիվ խմորումների փուլ է թեւակոխել։ Ըստ այդմ, պատերազմում հայկական կողմի խայտառակ պարտությունը իշխանությունների հեռացման շուրջ քաղաքական օրակարգ է ձեւավորել։ Ավելի ստույգ՝ հստակ կոնսենսուս:

Պատահական չէ, որ քաղաքական կուսակցությունները, որոնք չնայած առանձին հարցերի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ, կարողացել են համախմբվել կառավարության հրաժարականի պահանջի եւ իրավիճակից ելքեր գտնելու հարցի շուրջ։ Տեւական ժամանակ է, որ մասնավորաբար 17 կուսակցությունների շուրջ համախմբված ընդդիմադիր հատվածը մեծ հույսեր էր գեներացնում փետրվարի 20-ին տեղի ունենալիք հանրահավաքի հետ կապված, թե այս հավաքը վճռորոշ նշանակություն է ունենալու։ Թերեւս այն ուներ նաեւ խորհրդանշական իմաստ, քանի որ փետրվարի 20-ը ասոցացվում է Արցախյան շարժման փաստացի սկզբնավորման հետ։

Սակայն ընդիմության խոստացած մեծ հանրահավաքի անցկացումից հետո դրա շուրջ տարբեր կարծիքներ կան։ Որոշ տեսակետների համաձայն, ընդդիմությանը հաջողվեց իշխանություններին ցույց տալ, որ իրենք ի վիճակի են փողոց դուրս բերել հազարավոր մարդկանց, այն էլ ոչ բարենպաստ եղանակային պայմաններում։ Ընդդիմադիր հատվածից անգամ խոսվում էր մինչեւ 30-40 հազար մարդու ներկայության մասին։

Գոյություն ունի նաեւ հակադիր տեսակետը, թե ելնելով երկրում առկա իրավիճակից՝ ընդդիմության վճռական հանրահավաքն այնքան էլ մարդաշատ չէր, որքան սպասվում էր։ Իշխանությանը հարող շրջանակների գնահատականերով՝ ընդամենը 12 հազար մարդ է մասնակցել հավաքին։ Բայց սա ամենաէականը չէ...

Ինչ վերաբերում է հավաքի բովանդակային կողմին, ապա դրա շուրջ կարծիքները եւս տարբեր են։ Ըստ որոշ գնահատականների, ընդդիմությունն էլի մարդկանց հավաքեց, ընդդիմադիր գործիչները ելույթ ունեցան, իսկ հետո հավաքի մասնակիցներին պարզապես տուն ուղարկեցին, կիրակի հանգստացան, իսկ երեկ իրականացրեցին հերթական անհնազանդության երթը։

Այսինքն, քիչ չեն նրանք, ովքեր ընդդիմությանը մեղադրում են անվճռականության մեջ: Բանն այն է, որ ըստ նշյալ տեսակետն ունեցողների, մարդկանց հավաքել-խոսել-տուն ճամփելու գործելակերպի կրկնությունը եւ քաղաքական առումով վճռորոշ գործողությունների բացակայությունը շատ արագ կարող է քաղաքացիների շրջանում հիասթափության ալիքի առաջացման պատճառ դառնալ, քանի որ նրանք իրական փոփոխությունների ու վճռական քայլերի ակնկալիքներ ունեն։ Միեւնույն ժամանակ, պետք է փաստել, որ այս անգամ առավել կոնկրետ ուղերձներ հնչեցին ապագայի հետ կապված։

Այսինքն, պահանջներից զատ հստակեցվեցին նաեւ տեսլականները որոշ հարցերի շուրջ: Հանրահավաքի ժամանակ մասնավորապես խոսվեց, թե ընդդիմության ապագայի պլանների մեջ է մտնում այն, որ բանակը շատ արագ պետք է վերակառուցվի, իսկ Զանգեզուրով անցնող տրանսպորտային ուղիները պետք է լինեն միայն հայկական կողմի զինված ուժերի վերահսկողության տակ։

Խոսք եղավ նաեւ դաշնակից Ռուսաստանի եւ այլ բարեկամ երկրների հետ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության եւ այլ խնդիրների մասին։ Փաստացի գոնե ընդդիմությունը ապագայի մասով որոշակի պատկերացում եւ ուղերձներ է հղում, իսկ իշխանություններն այս առումով ընդհանրապես անգործության են մատնված։ Նրանք միայն փորձում են լուծել իրենց՝ աթոռին մնալու հարցը։ Եվ դրա համար նրանք արդեն ամիսներ շարունակ պահպանում են ռազմական դրությունը եւ տարբեր մեխանիզմներով փորձում են պարզապես լռեցնել ընդդիմությանը։ Իսկ այս նպատակի համար ծառայեցնում են իրավապահ համակարգը՝ այն դարձնելով իրենց կամակատարը։

Արտաքին եւ ներքին սպառնալիքներից ելնելով՝ երկրի առաջ շատ լուրջ մարտահրավերներ են ծառացած, որոնց դիմագրավելու համար հապշտապ գործողություններ են պահանջվում, բայց երկրի ղեկավարությանն այդ ամենը այնքան էլ հետաքրքիր չէ, նրանք «ֆեյք» բռնելով են զբաղված։

Ստացվում է, որ այնպիսի պարադոքսալ իրավիճակում ենք հայտնվել, որ իշխանությունները մտադիր չեն հեռանալ, բայց միեւնույն ժամանակ մտադիր էլ չեն գործ կատարել երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից բխող հարցերի շուրջ։ Կարճ ասած՝ փակուղային իրավիճակում ենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan