ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»

Պետական դավաճան Փաշինյանը, սպասարկելով Ադրբեջանի շահերը, Հայաստանը տարել է նախապես ծրագրված պարտվողական պատերազմի. Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ

ԱԱԾ ղեկավարը ծիծաղելի վիճակում է հայտնվել, նման կարևոր կառույցի համար սա ողբերգություն է, պրոֆեսիոնալ առումով շատ ցածր որակի գործողություններ են կատարվել, իբր սոցցանցային ֆեյքի են ուզում գտնել, մինչդեռ իրական թիրախն «Արմնյուզ» հեռուստաընկերությունն է․ սա խայտառակում է այդ կառույցը, հատկապես երբ այն լրջագույն գործեր ունի կատարելու: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

«Հայաստանում վխտում են օտարերկրյա գործակալները, այդ ցանցը կա կառավարությունում, ԱԺ-ում, քաղհասարակությունում, ընդդիմությունում, մինչդեռ որևէ կոնկրետ գործողություն չի արվում այդ ուղղությամբ։ Այդ կառույցը չի զբաղվում այն հարցերով, ինչի համար նախատեսված է։ Սա ի սկզբանե եղել է Փաշինյանի ծրագիրը՝ թուլացնել բանակը, անվտանգության համակարգերը, և նա հասել է իր համար շոշափելի արդյունքների։ ԱԱԾ-ի հրատապ խնդիրը պետք է լինի պետական դավաճան Փաշինյանին ձերբակալելը, դա նրանց ուղղակի պարտականությունն է, հակառակ դեպքում նրանք դառնալու են հանցակիցներ և կանգնելու են դատարանի առաջ»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Շահնազարյանի՝ իշխող վարչախմբի քայլերը չի կարելի բացատրել անփորձությամբ կամ ապիկարությամբ, սա դրսից նշանակված իշխանություն է՝ Թուրքիային ու Ադրբեջանին ծառայող և նրանց կողմից հրահանգավորվող. «Առաջին քայլերը, որոնք արեց պետական դավաճանը, Մանվել Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի կալանավորումներն էին։ Դա ոչ այնքան այդ անձանց դեմ էր, որքան Արցախի, Հայաստանի անվտանգությունը թուլացնելու ծրագրի առաջին քայլը։ Պատահական չէ, որ նրա զինակիցներից մեկը, որը 1993-ի վերջին որպես հրամանատար փախել էր Օմարից, հայտարարեց, որ հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ միտումնավոր կերպով ոչնչացվել է ՀՀ արտաքին քաղաքականությունը, որն անվտանգության կարևորագույն երաշխիք էր՝ ոչ պակաս, քան մեր Զինված ուժերը. «Փաշինյանը ԼՂ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ շրջանակներում տարավ ադրբեջանական հունով՝ հրաժարվելով այն աննախադեպ իրավիճակից, որն առկա էր 2018-ին։ Առաջին օրվանից սկսվեցին հարձակումներ ազգային արժեքների, եկեղեցու, մեր պատմության դեմ։ Պետական դավաճանն ասում էր, թե ՀՀ-ն արտաքին քաղաքականություն չի ունեցել, մենք զրոյից ենք սկսում, նույնն ասում էր բանակցային գործընթացի հետ կապված՝ սպասարկելով Ադրբեջանի շահերը, և այդպիսով նա Ալիևին հանեց ծուղակից»:

Դավիթ Շահնազարյանի պնդմամբ՝ 2016-ից ի վեր շփման գծի միջազգայնացման օրակարգը հնարավորություն չէր տալիս Ալիևին պատերազմ սկսել, այդտեղ ՀՀ-ի և միջազգային հանրության դիրքորոշումները համընկնում էին: «Փաշինյանը Հայաստանը տարավ նախապես ծրագրված պարտվողական պատերազմի։ Նա անընդհատ փաստարկներ էր տալիս Ադրբեջանին, որոնք միջազգային հանրության առաջ կարդարացնեին ագրեսիան։ Լավրովը ողջունեց Ադրբեջանի քայլերը և կոչ արեց Հայաստանին կառուցողական լինել, այսինքն՝ միջազգային հանրությունն ու Ադրբեջանն իրար հետ էին, Հայաստանը՝ մեկուսացած։ Ինչպես էլ այս իշխանությունները հեռացվեն, դա կլինի սահմանադրական, քանի որ սահմանադրական կարգը վաղուց է տապալված»,-ամփոփել է Դավիթ Շահնազարյանը:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan