Մեղրիի համայնքապետի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Դիտել նաև
Մեզ Մեղրիով երկաթգիծ պետք չէ. դա միայն անվտանգային սպառնալիք է ստեղծելու. նախկին դեսպանը հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ)
Դեպի Մեղրի, անմահական արքայանարնջի երկիրը. լրագրող Նարինե Կիրակոսյանի ճանապարհային ռեպորտաժը Սյունիքից (տեսանյութ, լուսանկար)
Մեղրիում ռուսական զորամասը մարտական հրաձգություն կիրականացնի
Մարտի 23-24-ին Մեղրիում` ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում, իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ
Մեղրիում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետեր են տեղադրել. Sputnik Արմենիա
Սիրելիք, գործընկերներ և լրագրողներ
Կցանկանայի տեղելացնել, որ աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և մարտի մեկից չեմ համարվելու Մեղրիի համայնքապետարանի/համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը։
Պատճառը բնակությանս վայրի փոփոխությունն է՝ Երևան։
Շնորհակալություն եմ հայտնում համայնքի ղեկավար պրն. Մխիթար Զաքարյանին՝ մասնագիտական ազատություն տալու և վստահելու համար, համայնքապետարանի աշխատակազմին և լրագրողներին 4 տարիների կոնստրուկտիվ ու առողջ համագործակցության համար։ Իրապես, ՏԻՄ ոլորտում աշխատելը, սահմանամերձ համայքնի բնակչին մոտ կանգնելը, խնդիրների վերհանումն ու բարձրաձայնումը, դրանց լուծման ուղիների որոնումն ինձ համար պատվաբեր աշխատանք էր և մեծ փորձ։
Ցավ եմ ապրում, որ Մեղրիի համար էս կարևոր օրերին ես նրա կողքին չեմ։
Նոր աշխատանքի փնտրտուքի մեջ եմ և բաց եմ առաջարկների քննարկման ու համագործակցության համար։
Այս դժվարին օրերին բոլորին մաղթում եմ բազմապատկված ուժ ու եռանդ։
Լավատեսությամբ և երախտագիտությամբ՝ Մարիամ։
Մեղրիի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար
Մարիամ Ծատրյանի ֆեյսբուքյան էջից