5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ռուս-մոնղոլական սահմանի մոտ
Սեյսմոլոգները կիրակի օրը գրանցել են 5 մագնիտուդով երկրաշարժ Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանի մոտ: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տիվայի Հանրապետության Կիզիլ քաղաքից 195 կմ հյուսիս-արևելք: Օջախը տեղակայված է եղել 60 կմ խորության վրա:
Ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել: