Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 168 նոր դեպք. մահացել է 7 մարդ

Դիտել նաև
Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք է հաստատվել
«AstraZeneka»-ն Հայաստանին պարտադրե՞լ են
Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին․ ԱՆ փոխնախարար
ՀՀ է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 24 հազար դեղաչափ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 777 նոր դեպք, մահացել է 14 մարդ
Հայաստանում փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 168 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170402 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 704131 վերջին մեկ օրում` 3334 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4443 պացիենտ։ Վերջին տվյալներով ապաքինվել է 161994 անձ` վերջին մեկ օրում 91 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3164 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 801 է: