Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով Պատերազմ Արցախում
Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ Բաքուն հայկական կողմին մեղադրում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ԼՂ նոր արտադրված զենք ներմուծելու համար Ի՞նչ է տեղի ունենում փոխարժեքների հետ. Տարադրամը կրկին էժանանում է

Կամ-կամ․Այսօրվա հանրահավաքը կարող է իսկապես լինել աննախադեպ մեծ ու բազմամարդ, բայց լինել վերջինը

«168 ժամ» թերթը գրում է. ««Այսօր Ազատության հրապարակում կայանալու է ընդդիմության միասնական հանրահավաքը, որի մասին ազդարարվում է մեկ ամսից ավելի։ Այդ ընթացքում այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ գեներացվել է հանրային բավական մեծ սպասում՝ այն իմաստով, որ բոլորը հայտարարել են՝ հանրահավաքը լինելու է ամենամեծը, ամենավճռականը, ամենաբեկումնայինը։

Ընդդիմությունն այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ սահմանել է շատ բարձր նշաձող, ինչը նշանակում է, որ եթե հանրահավաքի բովանդակությունն այդ նշաձողից ցածր եղավ, կարող է մեծ հիասթափություն առաջացնել հասարակության շրջանում։

Իսկ հանրահավաքի բովանդակությունն ամենակարեւորն է, որից էլ, մեծ հաշվով, կախված է լինելու ընդդիմության հետագա հաջողությունը կամ անհաջողությունը։ Դա նշանակում է, որ այսօր հրապարակ եկող մարդիկ ընդդիմության առաջնորդներից պետք է լսեն գործողությունների հստակ ռազմավարություն ու ծրագիր, քայլերի ու անելիքների հաջորդականություն։

Եթե դա տեղի չունենա, եւ եթե հանրահավաքի հարթակից կրկին հնչեն միայն Նիկոլ Փաշինյանի՝ դավաճան լինելու, ամեն ինչ հանձնելու պատրաստակամության, իրավիճակի կործանարարության մասին բոլորին հայտնի արձանագրումներ ու գնահատականներ, ապա դա որեւէ գործնական արդյունք չի ունենալու եւ մեծապես հարվածելու է ընդդիմության գործողությունների արդյունավետությանը։

Բոլորը, առանց հանրահավաքային ելույթների էլ, գիտեն՝ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը, ինչի է ընդունակ ապագայում, երկիրն ինչ վտանգների առջեւ է կանգնած, եւ ինչու պետք է նրան անհապաղ հեռացնել իշխանությունից։

Հետեւաբար՝ բոլոր այս արձանագրումներից բացի, ընդդիմությունը պետք է պատասխանի «ինչպես» հարցին։ Կտա՞ն ընդդիմության առաջնորդներն այդ հարցի պատասխանը, կներկայացնե՞ն ոչ միայն՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, այլ, որ ավելի կարեւոր է՝ դրանից հետո պետությունը ստեղծված իրավիճակից դուրս բերելու հստակ քայլեր, հասարակությունը կկատարի իր անելիքը՝ առնվազն ֆիզիկապես մասնակցելով բողոքի հետագա գործողություններին։

Հակառակ պարագայում այսօրվա հանրահավաքը կարող է իսկապես լինել աննախադեպ մեծ ու բազմամարդ, բայց լինել վերջինը՝ որպես այդպիսին։ Այդ իմաստով, այսօրվա հանրահավաքն իսկապես ջրբաժանային է՝ այն կարող է դառնալ կա՛մ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացի կարեւոր քայլը, կա՛մ իր դիսֆունկցիոնալությամբ նպաստել նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։

Ընդդիմությունն իր վերջին ամիսների գործունեությամբ, իսկ ավելի հաճախ՝ անգործությամբ, ինքն էլ է հասունացրել այդ ջրբաժանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan