Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան

Փաշինյանը ցուցադրաբար օտարվել է երկրի խնդիրներից․ Վահե Հովհաննիսյան

Երբ ես ասում եմ, որ Նիկոլն արդեն չկա, բավականին խելոք մարդիկ ինձ հակադարձում են՝ ո՞նց թե, կա։ Ես պատասխանում եմ՝ ինչո՞վ է դա արտահայտվում, ինչո՞վ է Նիկոլը իշխանություն, ի՞նչ ազդեցություն ունի։ Պատասխանն այսպիսին է. մի կողմից՝ նա իրոք չկա, պետության հետ նրա առնչությունը նվազագույն է, բայց մյուս կողմից էլ՝ դեռ կա։ Դեռ նա´ է իշխանություն համարվում։

 

Իշխանափոխությունը կվազիպետությունում

 

Այս իշխանության լինել-չլինելու կոնֆլիկտը մենք քննարկում ենք դասական պետության համատեքստում։ Այդ պատճառով չենք գտնում պատասխանը։ Խնդիրն արդեն Մեկ հոգու լինել-չլինելը չէ, այլ՝ հենց Հայաստանն է վերածվել կվազիպետության, և այդ պատճառով էլ դասական լուծումները, իշխանափոխության դասական մոդելները չեն գործում։

Ես ինքս չգիտեմ, թե կվազիպետություններում իշխանափոխության խնդիրն ինչպես է լուծվում։ Նախադեպերը շատ չեն, Հայաստանում ընդհանրապես չեն եղել։ Աբխազիայում, օրինակ, կարող են հավաքվել մի քանի խոշոր ընտանիքների համախոհներ, տարաձայնությունը լինի ասենք, մանդարինի արտահանման բիզնեսը, մտնել կառավարական շենքեր, այդ ընթացքում Մոսկվայից կժամանի նրանց կուրատորներից մեկն ու կկարգավորի հարցերը։ Ղրղզստանում ձիերով, մահակներով կարող են հեռու-մոտիկ աուլներից հավաքվել, դարձյալ մի քանի խոշոր ցեղախմբերի կոնսենսուս լինի, ու քշեն գործող իշխանությանը։

Հայաստանի մասով այս պահին դժվար է գուշակություններ անել։

Բայց ակնհայտ է, որ մենք դառնում ենք կվազիպետություն, ու գործընթացները գնում են ոչ թե նորմալ պետություններին բնորոշ ստանդարտներով, այլ՝ չկայացած, թերի պետությունների մենյուից։

 

Իշխանությունը Կվազիպետությունում

 

Ի՞նչ է այսօրվա Հայաստանի իշխանությունը. պարզվում է, որ եթե դու ունես լոյալ ոստիկանություն, թիկնազոր ու 80-քանի ուսապարկ-պատգամավոր, դու իշխանություն ես։

Մնացածը երկրորդական են՝ պատերազմը, պարտությունը, Արցախը, Սյունիքը, հանրային կարծիքը, մեդիա-տրամադրությունները, նախագահի ինստիտուտը, հոգևոր առաջնորդների հորդորը, Մայր բուհի կոչը, Ազգային Ակադեմիայի կոչը, երկրի գիտակրթական վերնախավը, քեզ մերժած մարզերը  և այլն։

Եթե նկատել եք, Փաշինյանը ցուցադրաբար օտարվել է երկրի խնդիրներից։ Դա շատ բնական ռեակցիա է։ Չի խոսում, այլևս լայվ չի մտնում։ Ինքը չի համարում, որ ինքը պետության առաջ ունի պարտավորություններ, որ ինքը պետության վարչապետն է։ Ինքն իրեն ընկալում է ուղղակի վարչապետ։ Դասական պետության մեջ լինում է պետության վարչապետ, կվազի պետություններում՝ ուղղակի վարչապետ։ Էքզյուպերիի հայտնի ստեղծագործության այսինչ մոլորակի թագավորի պես՝ ինքն իրեն թագավոր։

Հիմնականում ամեն տեղ դիմակով է, նույնիսկ չի ուզում, որ իր դեմքը տեսնեն, հիշեն. ուղղակի թողեք մնամ վարչապետ։

 

Ու պարզվում է, որ ոստիկանություն, թիկնազոր և անհրաժեշտ X քանակի պատգամավոր ունենալը բավարար է իշխանություն կոչվելու համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ դա բավարար չէ պետություն կոչվելու համար։

 

Վտանգը նրանում է, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու պրոցեսներն են սրընթաց «կվազիացվում»։

Մենք ունենք կվազիընդդիմություն, կվազիհասարակություն, կվազիտնտեսություն, կվազիբյուջե, կվազիԲԴԽ և այլ  և այլն։ Նույնիսկ մեր զգացմունքներն են դառնում այդպիսին։ Միայն կվազիվշտի պարագայում է հնարավոր այսօրվա ճոխ ու աղմկոտ հարսանիքների ու քեֆերի իրողությունը։ Գուցե հենց այդ կվազիզգացմունքներն ու կվազիպատկերացումներն են Նիկոլի գոյության մեխանիզմները։

Մենք ունենք կվազիքաղաքական պրոցես, որի ծավալները չեն գերազանցում Երևանի փոքր կենտրոնը, և ոչ ոք հարկ չի համարում երկիրը ընկալել ամբողջությամբ։

Եվ, վերջապես, ունենք կվազիիրականություն՝ իբր իշխանություն, իբր միասնական ընդդիմություն, իբր տնտեսություն, իբր հետպատերազմյան վիճակ, իբր հասարակություն, իբր Արցախ, իբր ռուսների կողմից երաշխավորված անվտանգություն և իբր վերահաս վտանգների հանրային գիտակցում։

              

Կվազի ժամանակահատվածը

 

Այն փուլը, որում մենք հիմա ապրում ենք, կվազիժամանակահատված է, և որպես այդպիսին՝ ունի իր տրամաբանությունը։ Մեզ թվում է, թե մենք ունենք ժամանակ՝ սպասելու, մտածելու, ավելի հանդարտ որոշումներ կայացնելու համար։

Իրականությունն այն է, որ մենք ընդհանրապես ոչ մի բանի ժամանակ չունենք։

Այս կարճ կվազիժամանակահատվածում ունենալու ենք 2 զուգահեռ պրոցես.

 

ա/ Իշխանական նեղ թիմը սկսելու է (ոմանք պնդում են՝ արդեն սկսել է) վայրի փող աշխատել։ Բոլոր հնարավոր և անհնար ձևերով փող աշխատել, որովհետև այլ ֆունկցիա կամ առաքելություն իրենք չունեն և դա շատ լավ գիտեն։ Դա լինելու է Հայաստանի պատմության ամենաանթաքույց թալանը՝ աֆրիկյան չկայացած պետությունների պես։ Տարբեր բիզնեսներից, վարկերից, պետության անունից վերցվող պարտքերից։ Իշխանական նեղ խումբը չի տիրապետելու պետական համակարգին, ոչ ոք չի աշխատելու։ Պետական թալանի այս որակը լինելու աննախադեպ երկրի պատմության մեջ։ Տանել ումից ինչ հնարավոր է՝ առանց բարոյական և օրինական ստոպերի։

 

Բ/ Սրընթաց գնալու է պետության փլուզման պրոցեսը։ Այնքան սրընթաց, որ ռուս խաղաղապահներն «ուշանալու» են։  

 

Փետրվարի 20-ին հանրահաք մարդիկ գնալու են տարբեր մոտիվացիաներով։ Կարծում եմ՝ առաջիկայում հաջողվելու է ավելի նորմալ իշխանություն ձևավորել։ Բայց շատ կարևոր է, որ վաղը հրապարակում մեծ թիվ կազմեն այն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ խնդիրը կվազիպետության մերժումն է, նպատակն առողջ ժամանակակից պետությունն է։ Թող այն լինի խնդիրներով լիքը, մեծ պարտքով, արտագաղթով, վիրավոր։ Բայց զարգացման հնարավորությունն իրական պետությունն է, որ կտա ամեն ինչ շտկելու, վերականգնվելու հնարավորություն։ Եթե այսպես մտածողների թիվը վաղը շատ եղավ հրապարակում՝ հաջողությունը կլինի արագ և ճիշտ որակի, և մենք կհասկանանք, որ կարևորը մենք ենք, կարևորը հրապարակն է, ոչ թե հարթակը՝ իր  այսօրվա բովանդակությամբ։

Շարունակելի

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan